Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/18

Այս էջը հաստատված է

ծառը որ ընկնի, կացնավորը կշատանան, այնուամենայնիվ թուրքերը մինչև այսօր հարգում են այդ ավերակ տան բեկորներին և նորա նախնի հսկաների հաջորդ գաճաճներին։

Մի անգամ տան տակի ձորի կամուրջի հետի ներքևն լողանալու ժամանակ հանկարծ շրջապատում են նորան տասն և հինգ լեզգի, այդ ժամանակ նորա շորերը և զենքերն կախված էին ուռենի ծառից, լեզգիների տմարդի արարմունքը արհամարհում է՝ ջրից ասելով. «Քաջը յուրյան հակառակորդին դեմ առ դեմ է կանչում ճակատ և որ այդ մարդություն չէ», լեզգիները համաձայնվում և մի կողմ են կանգնում, ջրից դուրս գալով հագնում է Հովակիմ պապր յուր շորերը, առնում զենքերն և մխվում գործի մեջ՝ երեսին խաչ հանելով։ Տասնևչորսին սպանում է, տասնևհինգերորդին յուր աղերսանոք խնդրանքի պատճառավ ականջը (ոմանք քիթն են ասում) կտրում է, ճանապարհ դնում՝ ասելով. «Գնա համբավ տար ձեր հայրենիքը, ասա, որ այս ձորերումն էլ մարդ կա, իսկ թե էլ կան ձեզնից քո ընկերների օրին փափագողներ, թող գան Դսեղ», և թողնում է նորան։

Գնում է ինքը Երևան, պատմում է Դանելը։

Սպիտակից վերև տեսանք մի ձիավոր հեռվից գալիս է, ինքը ծերացել էր բոլորովին, երբ հայտնեցի ձիավորի երևալը, «ձիուց վեր եկ» ասաց, վեր եկանք, «թուրս հանիր և սրբիր ու տեղր դիր, փշտովներր սրբիր, տես քարերը և նույնպես խանչալն ու հրացանը, քո զենքերդ ևս պատրաստիր», կատարեցի բոլորր, եկավ նորից և ասաց՝ հրացան ձգիր բարձր, ձգեցի հրացանը, «ձիավորը ճանապարհի տակն ընկավ, թե գլուխը հարցուց». «տակն ընկավ», ասացի, «դրանից վնաս չկա», ասաց և քշեցինք ձիանքը։

Կովկասյան երկրի փոխարքա իշխան Վորոնցովն5 յուր կառավարության ժամանակ կանչեց բոլոր յուրյան իշխանության մեջի գտնված ազնվականներին և իշխաններին՝ վերահաստատելու նոցա իրավունքները, Հովակիմը ևս ներկայացավ