Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/186

Այս էջը հաստատված է

նման անցնում, բայց չէին դիմանում, և թեև նրանց չէին կարողանում դիմադրել խաղաղ երկրներն ու պետությունները, բայց նրանք ավելի հաստատ էին և հիմունքներն ավելի խոր ու ամուր։

ՍԵԼՋՈՒԿՆԵՐԸ

Որպես խալիֆների վարձկան զորքեր, սկզբում [մենակ] սակավ, ապա թե ախորժակները գրգռված՝ ամբողջ ցեղերով միջին Ասիայի անապատներից շարժվեցին դեպի արևմուտք, նրանց միացան թաթարական այն ցեղերը, որոնք թափառում էին Արալ լճի հյուսիսային ափերին։ Եվ Պարսկաստանի թուլանալով ներս խուժեցին ու անցան [այնտեղից դեպի], արաբական խալիֆաթը խոնարհեց իր դրոշը> Հայաստանը և Վրաստանը ոտի տակ գնացին (1037 — 63) և Բյուզանդիան ստիպված էր [հարկ խոստանալու] տեղի տալու։ Նա էլ արդեն քայքայված էր և անկման մոտեցած։

История человечества, III, 33364։

XI դարում սելջուկներր Ատրպատականի կողմից ներս խուժեցին Հայաստան։ Հայաստանն ու Վրաստանը համարվում էին [անհ<րաժեշտ>] կարևոր նեցուկներ Բյուզանդիայի համար։ Բայց Բյուզանդիան այդ բանը շատ լավ չէր հասկանում ու գնահատում։ Այդ ժամանակ Հայաստան 10-ից ավելի իշխանություն կար առանձին: Նրանց մեջ նշանավոր էր Բադրատունյաց տունը՝ Անիի թագավորությունը։

Հայերը չդիմացան սելջուկյան հեղեղին. քաշվեցին դեպի հարավ, Կիլիկիա՝ Բյուզանդիայի հարավային սահմանները, որի համար Բյուզանդիան ուրախ էր, որովհետև ուժեղանում էր: Բայց հայերր այստեղ էլ ոչ մի օժանդակություն չստանալով Բյուզանդիայից, վերջապես կտրեցին իրենց կապերը, կազմեցին առանձին իշխանություն՝ Ռուբինյան, (և [մոտեցան] դաշն կապեցին նույն իսկ սելջուկյան իշխանների հետ) ու այսպիսով Բյուզանդիան այդ էլ առանձին կորցրեց։ Հայաստանն ու Վրաստանը, այդ պարիսպները