Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/188

Այս էջը հաստատված է

կուլտուրայի և քրիստոնեության ներկայացուցիչ ուժը, բայց երկու անգամն էլ ապարդյուն և միշտ [տխուր հետևանքներով] կորուստներով։

1813 թվականի պատերազմից հետո Ռուսաստանին մնաց Պարսկաստանի կովկասյան [նահանգների] կալվածքների մի մասը, իսկ 1828 թվին՝ նաև պարսկական Հայաստանը Երևանի հետ միասին։

Շատ ու շատ անգամ հայերը ենթարկվել են աղետների այդ հարաբերությունների մեջ՝ մեկին կամ մյուսին ցույց տված համակրանքի համար (Սուլթան Բայազետ և Թեմուր)։

Ռուսների գալուց հետո սկսվեց մրցություն Անգլիայի և Ռուսիայի մեջ [վաճառակա<ն>] առևտրական և աշխարհակալական տեսակետներով։

ՀԱՅԱՍՏԱՆԸ III, 36865

Երկրի լեռնոտ դրության պատճառով միշտ իրարից անջատ ու անկախ իշխանություններ ունեցավ, որոնց ներքին խռովությունները շատ ու շատ անգամ դրսից միջամտություն էին [բեր<ում>] հրավիրում։ (Թեև լեռներն էլ պաշտպանում էին), երբեք մի ուժեղ միություն չկազմեց։

[Քրիստոնեությունը ընդունելուց հետո եղավ Բյուզանդիոնի նեցուկը, բայց և նպատակակետը բոլոր հարվածների, որ գալիս էին քրիստոնեության և արևմտյան հռովմեական կայսրության վրա։ Վերջապես ընկավ այդ հարվածների տակ և պաշտպանություն էլ չգտավ արևմտյան քրիստոնյաներից և դարձավ դժոխք, որից կարելի էր [փախ<չել>] [ազատվել միայն փախչելով...

Գաղթականություն։]

( — Ист. ч. ///,

Византия, 2866,

Восточные элементы Визан<тийской> культ<уры>

49

Византийское влияние на Армению 58.