Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/194

Այս էջը հաստատված է

տակ արյունաքամ էր լինում նա և նա է հարազատ թարգմանը այդ ժողովրդի պատմական տրամադրության, հին դարևոր ցանկության՝ տեսնել ռսին իրեն աշխարհքում ]։

Այդ հավատն ու սերը երկուստեք արդարացան միայն՝ կովկասյան կռիվների մեջ, իսկ կովկասյան կռիվների մեջ առանձին կարև<որոթյուն> ունի հայոց պատմության տեսակետից 1828 թ. ռուս ֊ պարսկական պատերազմը։ [Սրա բովանդակությունը] Այդ պատերազմր հայ ժողովրդի մեջ հայտնի է «Երևանի կռիվը» անունով։ Երևանը հայ ժողովյրդի կյանքի ու երև<ակայության> մեջ ու բերանում էն դժոխքն է, [ուր] որի մեջ այրվում էր նա։ Իսկ նրա կողքի Քան<աքեռը>՝ հայ տանջ<վող> գյուղի տիպարը։ [Նրա] Երևանի առնելը հ<այ> ժ[ողովրդի> երևակ<այության> մեջ հավասար էր դժոխքի [առնելուն] (Վերք) քանդվելուն կամ ինչպես Աբովյանի Վերք Հայաստանին է ասում.

«…Դժոխքի քանդվիլը մեղավորների համար էն գինը չէր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար»։ «Վերք Հայաստանի»*4։ [Երևանի [կռվով ] առումով ռուսի հեռքն անցավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը ու էդ օրվանից հայ ժողովրդի կյանքի ու պատմության մեջ բացվեց մի նոր շրջան։ [Դա եղավ իրականացումը հայ ժողովրդի դարավոր տենչանքի]։ Կատարվեց ժ<ողովրդի> դարավոր տենչանքը, ցնծությունը ընդհանուր էր, սրտալի ու մեծ, ինչպես մեծ էր ու ընդհանուր[հասցրած] դարավոր «վերքի» [կսկիծը] ցավը։ Այդ Յավի ե այդ ցնծության արտահայտությունը եղավ «Վերք Հայաստանին», և հենց դրա մեջն է [նրա սիրված լինելու] այն գաղտնիքը, որ նա մեզանում համարվում է մի սրբազան գիրք։

Դրա համար էլ առանձին արժեք ու կարևորություն ունի «Վերք Հայաստանիի» ուսումնասիրությունը։

  • «Վերք Հայաստանին» վերցնում ենք Բ<աքվի> Կուլտ<ուրական> Մ<իության> հրատ<արակությունը>, որվհետև շատ է տարածված:<Ծ.Հ.>: