Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/202

Այս էջը հաստատված է

Մեծ տենչանք, որ շատ էր սրտալի ու ընդհանուր, որովհետև բխում էր այդ ժողովրդի կյանքից ու պատմությունից։

Ահա էս մեծ պատերազմիցն է խոսում «Վերք Հայաստանին», պատերազմ, որ եկավ վերջ դնելու հայ ժողովրդի անլուր տանջանքին ու կատարելու նրա մուրազը. հանդիսանում է հայի [էն] հրաթափ լեզուն, որ բորբոքում է ասիական բարբարոս բռնակալության դեմ և հարազատ թարգման իր ժողովրդի պատմական տրամադրության, մի հին ցանկություն՝ տեսնել ռսին իրենց աշխարհքում], որի մեջ կարծես Պասկևիչը նոր Վարդան է հանդիսանում, խաչը ձեռքին Ներսեսը՝ մի նոր Ղևոնդ ու ինքը Աբովյանը՝ Եղիշեն]։

Եվ ես կարծում եմ ավելի սրա մեջն է «Վերք Հ<այաստանիի» սիրված լինելու գաղտնիքը։ Իսկ էն հանգամանքը, թե աշխարհաբար է գրված, երկրորդական բան է։ Նրանից առաջ շատերն են գրել աշխարհաբար, և նույնիսկ ավելի պարզ, քան Աբովյանի լեզուն է, և վերջապես, «Վերք Հայաս<տանիի>» հրատ<արակության> Ժամանակ, 1858 թվին, մեզանում [արդեն] աշխարհաբար լեզվով օրագրեր ու ամսագրեր էին հրատարակվում։

<...> Իրենց ձեռքի մեջ տանջվող ժողովրդի փրկության համար, նույնքան <1 անընթ,> , երբ աչքներբ հա֊ նած, լեզուները, ձեռն ու ոտները կտրած հայերր մայր տաճարի զանգերի ղողանջյունի վրա սողում են, [որ լուր] տանենք դեպի էջմիածին կամ դեպի քրիստոնյա բանակը։

Օրհասական ճիգ մի ամբողջ ժողովրդի։

Հայ ժողովուրդը ազատվում էր մի դժոխքից, որ նրա համար ստեղծել էր ասիական կոպիտ ու խավար բռնակալությունը, մի բռնակալություն, որի վայրագությունը ոչ մի սահման ու չափ չէր ճանաչում, ո՛չ օրենք, ո՛չ իրավունք, [ո՛չ կյանք, ո՛չ պատիվ], ո՛չ խնդիր, ո՛չ աղաչանք,