Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/211

Այս էջը հաստատված է

(Հանգամանք, որին զոհ գնացին շատ ազգեր, նրանց թվում և Իսրայելը) 269—325 Հայաստ<անի> ընդհ<անուր> դրությունը և ապա սելջ<ուկների> և արաբ<ների> մասին հայոց պատմագիրները:


[ու բազմանալով հարևան երկիրներոււմ, հետագայում (7 դ<ար>), [էնքան հեշտացրին երբ էդ ցեղը դուրս] սաստիկ հեշտացրին ու օգնեցին արաբական հաղթանակներին, երբ էդ ցեղը կրոնական [հավաքական] ֆանատիզմով վեր կացած իր հայրենիքից դուրս խուժեց աշխարհքի վրա՝ տիրելու և սրով ու հրով տարածելու մի ճշմարիտ աստծու կրոնը իսլամը։ Ու նրանց առաջին հարվածը իջավ Պարսկաստանի վրա. ծեր [ու հին] Պարսկաստանը չդիմացավ անապատի [որդիների] հովիվների սրբազան ոգևորության [զարկին] թափին, ընկավ ու խորտակվեց [էն] հզոր պատնեշը, որ միշտ կար Արևելքի բարբարոս ցեղերի դեմ։

Ու դեպի Տիգրիսի ու Եփրատի սըրբ<ազան> հովիտները բացվեցին բոլոր ճանապարհները կոտորածների, կողոպուտների, ավերածությունների և ամեն անլուր աղետների, ինչ որ [գիտի] տեսավ էդ երկիրը էն օրից սկսած։


[Հայաստ<անը> գտնվում էր. ընկած էր]. [Այդտեղ էր]։