Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/212

Այս էջը հաստատված է

Դրանց մեջ էր Հայաստանը։ Եվ նա գտնվելով այդտեղ, ուր երեք մայր ցամաքների՝ Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի ճանապարհները գալիս են միանամ, էն գլխից եղել է ասպարեզ համաշխարհային մեծ դեպքերի, ընդհարման, պատերազմի դաշտ՝ հզոր ազգերի ու մեծ աշխարհակալների։

Այդտեղ են արշավել ու կռվել մեծ Աղեքսանդրի ֆալանգները, հռոմեական լեգեոնները իրենց արծիվներով, պարսկական բանակները իրենց փղերով, բյուզանդական գունդերը խաչապսակներով, արաբական <…> թաթարական օրդուները իրենց ձիու պոչից շինած դրոշակներով, խաչակիրների բանակները՝ մինչև ռուսական ու տաճկական դիվիզիաները։ էդ երկրում են իրար հանդիպել, միմյանց զարկվել կիսալուսինն ու խաչը: Այդտեղ են ճակատ ճակատի իրար դեմ դուրս եկել կուլտուրական ժողովուրդներն ու Արևելքի թափառական նոմադ ցեղերը։ Մինչև այսօր…։

[Սրան եթե ավելացնենք Կովկասի լեռնականների՝ ալանների… անընդհատ արշավանքները, որ տևում են մինչև 19 դ. սկիզբները՝ ապա՝ կրոնի հակառակություն։ <......>:

Հանգամանքներ կան, որ ընդմիշտ, և կան, որ երկար ժամանակներով ազդում են ազ գերի ճակատագրի վրա։

Թեև նավերի շոգենավի գյուտով էդ ճամփեն [դար֊ձավ] կորցրեց իր առաջվան մեծ նշանակությունը։

(Խաչն ու կիսալուսինը.)