Հրացանը դրած կրծքին պետք է սպանեին, ասացին, որ եթե մի «Մեղա աստված» ասի, չեն սպանիլ. [բայց` նա ] չասավ յուր թշնամիների առաջ. պատերազմասիրությունը. «Սուրբ Տերսանց ա տված», - ասում է ժողովուրդը, արյանը կոչում են «Տերսանց մասրամածուն»․ կրոնասիրությունը. նրանք գողության և մարդասպանության ժամանակ սաղմոսը տանում էին հետներր։ Ուրախասիրությունր. Տերիսիցին գործելու և ճանապարհ գնալու ժամանակ չի լռել երգելուց։
Օսմանը Մարցա խորում քոչվորի մեջ մի թուրք սպանեց, երբ հարցրին, Թե ինչու, ասաց «թուրք էր, էն պատճառավ»6։ Հովակիմ. Ծաղկունքումն ուզունլարցու գոմեշների համար գնում է Ջնջրլու գնում պրիստավի մոտ, ծեծում է պրիստավին, 40 մանեթ ա խլում․ երեք gոմեշ, մի թուր7։
Թումանյան տան անկման գլխավոր պատճառներից մի քանիսը
Նախ և առաջ դիրքն է, որովհետև նոքա գտանվում են այնպիսի մի խուլ անկյունում, ուր չեն կարող ունենալ և չեն էլ ունեցել հարաբերություններ դրսի հարևան երկիրների հետ. կարծես նույնիսկ Դսեղ գալու օրից ցայսօր այսպես է եղած․ նոքա սահմանափակ կյանք են վարել երկար ժամանակ, հանգամանքները նոցա չեն մղել դեպի ընդհանրություն գործելու ասպարեզը, որպեսզի երևար նոցա մեջ իրանց համենական արյան զորությունր։ Ոչ սակավ նպաստեց նոցա թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես անկմանը և կանացի սեռը․ նոքա մինչդեռ ունեին փոքրիշատե մի իրավունք կամ [նյութ] հասարակական կյանքի մեջ նշանավոր դիրք ունեին բռնած, հետևապես և հարաբերություններ ունեին իրանց դասակարգին պատկանող համայնքի հետ, որոնք տալիս էին Թումանյան տանը արժանի յուր անվան հարսներ և, իհարկե,