Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/23

Այս էջը հաստատված է

նոքա ծնում էին զավակ, որոնց կարելի էր ասել «Հոր որդին» և. կամ այսպես ասած, պահպանում էին այդ տան, բնությունից պարգևած ժառանգական պարթևոլթյունը, հսկայություն, միևնույն ժամանակ և իշխանական ոգին։

Դորանից հետո, երբ Թումանյանք, այսպես ասած անցան իրանց փոքրիշատե բարձր դիրրից, կտրվեց ան և ամուսնական հարաբերություններն և ազնվատոհմ համայնքի հետ [որը ուժգնապես] և հարսնացուներ այնուհետև ստանում էին ստոր, և թող ասեմ, շատ ստոր գերդաստաններից, գաճաճուհիներր միանգամայն փոխեցին Թումանյան տան առույգ, Հսկա և արի սերունդը գաճաճների. ուժգնապես նպաստեց այս բանը Թումանյան տան անկմանը թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես (այժմյան Թումանյան տանը հարս բերելը ընդհանրապես մի ցավալի երևույթ է)։

Մի զորեղ պատճառ էլ սա է։

Ժողովուրդը՝սաստիկ աշխատհւմ էր ոտնակոխ անել այդ տան հարգը և նորան իջեցնել յուր վսեմ բարձրությունից։ Տքնում և ճգնում էր այղ առթիվ նա երկար ժամանակ, բայց թե ինչ է պատճառը, արդյոք Թումանյանց կողմից ճնշումն ժողովրդին, թե այլ բան։

ճնշում, կեղեքում դեպի ժողովուրդը, դեպի դրացին, ընկերը․ այդ մի օրինաղանցություն է՚նոցա համար, որ թոռնեց թոռն եկել է և սրբազան օրենք է. ձեռնամուխ չլինելը այդպիսի գործի (գուցե եղել են բացառություններ), նախանձն է դորա բա պատճառր իմ կարծիքով, որը և պարզ երևցնում է ժողովոլրդր այսօր և գործադրում՝ ասելով. «Ինչ <է> պատճպռը. դուք ևս մեր դրացին և մեզ հետ հարկ չեք տալիս»։

Բարոյական անկման ամենագլխավոր պատճառներ կարելի՝է համարել և ա) աղքատությունը, նյութականության բացակայությունը․ չունենալով այն, ինչ որ հարկավոր էր իրան, տերիսեցին հարկադրված ձեռնամուխ էր լինում գողության և հափշտակության․ այս ախտը մտավ նոցա մեջ Հովակիմի օրերում և Մեհրապի ծերության ժամանակ․ գողության մեջ ճարպիկ էին բավականին և այդ առուտուրը