Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/252

Այս էջը հաստատված է

Առանց քիզ ինչ կոնիմ սոյբաթն ու սազըն և այլն, էշ 64 աշխարհս մալըն և այլն.

Վանք–Հաղպատ.

Աղա Մահմադ խանի արշավանքը,
Գալիս է Թիֆլիս 83 տարեկան, երեխաներին հեռացնելու։
Նախազգացումն.
Աշխարհումըն վարթն է էլի բըլբուլներու սիրեկանըն։
Բըլբուլի լեզվով իմ ասում, Տեր, պահե վարթի նըմանըն։
Աշխարհումըն քանի սաղի իմ, Սայաթ-Նովու գերեզմանըն
Շահաբասի լալի նըման շահի վեր գալուն մընում է։
Հարձակումը աղոթքի չոքած.
Խաղով եկավ, ախով գընաց Սայաթ-Նովան,
Երգով եկավ, վերքով գընաց Սայաթ-Նովան,
Սիրով եկավ, սրբով գնաց Սայաթ-Նովան։


ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԶԵԿՈԻՑՈԻՄԸ

Հովհ. Թումանյանը իր զեկուցման վերնագիրը դրել է «Սայաթ-Նովան — Դավիթ եպիսկոպոս և առաջնորդ Հաղպատա թեմի»։ Բացատրեց, որ էն ժամանակ դեռ Թիֆլիսի թեմը չկար, էջմիածնից միայն նշանակվում էր մի առաջնորդ գաղթականների համար, իսկ Թիֆլիս քաղաքը, Վրաստանը, Կախեթն ու Սոմխեթը (Ղազախ-Բորչալուն) կազմում էին Հաղպատա թեմը, որի առաջնորդն է եղել Հաղպատա թեմը, որի առաջնորդն է եղել Դավիթ եպիսկոպոսը — Սայաթ֊Նովան։ Ապա ցույց տալով Սայաթ-Նովայի մինչև օրս եղած կենսագրության պակասավորությունը և հիշատակելով էն հանգամանքը, որ մինչև այժմ հայտնի չի, թե ինչ էր կոչվում,