Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/256

Այս էջը հաստատված է

քանի որ այդպիսի երևույթները այն ժամանակվա համար սովորական էին։ Այնպես որ հիմնավոր փաստեր չկան ապացուցել, թե Սայաթ-Նովան եպիսկոպոս է եղել։

Հայր Ճուղուրյանը գտնում է, որ դժվար թե Սայաթ-Նովային լուսարարության պաշտոն տված լինեին, քանի որ նա մինչև այդ պաշտոնին հասնելը չէր ստացել ավելի ցածր աստիճաններ։

Սայաթ-Նովայի՝ Դավիթ եպիսկոպոս դառնալը անհավանական է գտնում, ենթադրելով, որ Զ<աքարիա> վ<արդապետ> է, որ եպիսկոպոս դառնալով ստացել է Դավիթ անունը։

Ն. Աղրալյանը ասում է, որ պ. դասախոսի ենթադրությունը թեև հաստատուն կռվաններ չուներ, սակայն անարժեք չէր և ցանկություն է հայտնում, որ հնարավորություն ունեցողները շարունակեն հետախուզումները նույն ուղղությամը։

Դ. Դեմիրնյան.- Անցյալներում հայերը շատ են ունեցել Սայաթ-Նովայի նման բանաստեղծներ, որոնք երիտասարդական հասակում եղել են երգիչներ, իսկ հետո կրոնավոր դարձել։ Այնքան փաստեր չունենք, որ կարողանանք ասել, թե Սայաթ-Նովան Դավիթ եպիսկոպոսն է կամ ոչ։ Այդպիսով, թեև դասախոսի ենթադրությունները հաստատուն չեն, բայց կարող են հավանական լինել։

Ա. Ջամալյան.– Ունկնդիրներին մի որևէ բան ապացուցելու համար բերվում են փաստեր, որոնք իրար մոտ դրվելով ապացուցում են վիճելի հարցը։ Այդ տեսակետից դասախոսը ուղիղ ճանապարհի վրա է, և նրա բերած փաստերը հավանական են դարձնում Սայաթ-Նովայի եպիսկոպոս լինելը։

Միք. Աստվածատրյան.-հետաքրքրվում է իմանալ, թե ինչու Սայաթ-Նովան իր վանք մտնելու համար զղջում է և