Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/258

Այս էջը հաստատված է

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍԻ ԲԱՌԱՐԱՆԻՑ

I

Ընդհանուր հայացք

էն ժողովուրդները, որոնք աշխարհքում ապրել են լայն կյանքով ու բարձր ձգտումներով, միշտ ունեցել են իրենց դյուցազնական ու հերոսական դարաշրջանները՝ լիքը հրաշքներով ու առասպելներով։

էս տեսակ ժողովուրդներն են, որ ունեցել են նաև քաղաքական ու քաղաքացիական մեծ կյանք ու կուլտուրա։

Ժամանակի ընթացքում սրանք ի մի հավաքելով իրենց հերոսական դարերի առասպելներն ու իրենց պատմության մեծ հիշողությունները՝ հյուսել են իրենց ազգային էպոսները։

Ամեն մի ժողովուրդ չի ապրել աշխարհքում էս տեսակ կյանք և ամեն մի ժողովուրդ չունի համաշխարհային գրականության մեջ իր ազգային էպոսը1։

Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունը աշխարհքի առջև։ Դեռ չեն գտնված հայկական էպոսի բոլոր ճյուղերը, գտնվածն էլ քիչ է ուսումնասիրված և շատ մթին տեղեր [անուններ ու բառեր] ունի, որոնց լուսաբանությունով զբաղվում են թե՛ մասնագետ բանասերներ և թե՛ սիրողներ։

Դեպք է եղել, սրանից մի քանի տարի առաջ, ես էլ, իբրև սիրող, խոսել եմ հայկական էպոսի երկու մութ բառերի