Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/259

Այս էջը հաստատված է

մասին—խաչ պատրագին և առյուծաձև Մըհեր («Հորիզոն>>)), 1916, №114)։²

Այժմ էլ, նույն ձևով, ուզում եմ խոսել մի քանի նոր վիճելի անունների վրա ու հանձնել իմ դիտողությունները մեր բանասերների ուշադրությանը։

Հայկական էպոսը հայտնի է Սասունցի Դավիթ կամ Սասմա ծռեր (Սասունի խենթեր) անունով։ [Բայց ամեն մի լուրջ բանասերի համար պարզ է, որ դա Հայկի առասպելն է]։

Սկիզբն առնելով հնագույն ժամանակներից՝ նա անցել է հայ ժողովրդի կյանքի ու կուլտուրայի զարգացման բոլոր շրջանները և իր մեջ կրում է էդ բոլոր շրջանների լայն շերտերը, խոր ազդեցություններն ու մեծ հիշողությունները։ Հայկ, Արա և Շամիրամ, Արտաշես և Աաթ<ենիկ>։

Առհասարակ էպոսն իր սկզբնական շրջանում ոչ միայն ցեղերի մաքառումն է հանդես բերում, այլև նրանից շատ ավելի մեծ մի մաքառում — ցեղական ադաթների ու բնական օրենքների մաքառումը և կամ ազգայնական ու հանրամարդկային իդեալների մաքառումը։

Սկզբնական շրջանում տիրական է միշտ ցեղական տարրը։ Ժամանակի ընթացքում, կյանքի զարգանալով հաղթանակում են բնական ու հանրամարդկային [օրենքները] հակումները ու էպոսն էլ, ինքն իր մեջ զարգանալով, ենթարկվում է կերպարանափոխության։

Հետզհետե փոխվում են [նաև] գաղափարները, անուններն ու սիմվոլները։ Դիցաբանականը դառնում է դյուցազնական, ապա թե դյուցազնականի տեղն էլ բռնում են պատմական դեպքերն ու դեմքերը։ [Մի ժամանակ արև էր, մտնում էր ամպի տակը, դարձավ դյուցազուն, որ ընկնում է հորի մեջ, ապա թե դյուցազունն էլ դառնում է մահկանացու մի հերոս, որ մտնում է բանտը]։

էս մեծ պրոցեսի ընթացքում ժողովուրդը նյութերից օգտվում է միանգամայն ազատ կերպով։ Մանավանդ որ էպոսն էլ պատմվել [իս] է [եղել] բերանացի։ Ամեն մի սերունդ