Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/261

Այս էջը հաստատված է

հենց իրեն—Էպոսի հեղինակի՝ հայ ժողովրդի կյանքի վրա։

[(Բայց ինձ թվում Է, [որ] թե հաստատուն ու անփոփոխ են մնացել հայկական Էպոսի Էն հիմնական գծերը, որ Հայկից են գալիս։

Հունական Էպոսից սկսած՝ մինչդեռ Էպոսների մեծ մասի գլխավոր մոտիվը կինն Է, հայկական Էպոսի գլխավոր մոտիվը կռիվն Է բռնության դեմ—Բելի թե Մըսրա Մելիքի։

Երկրորդ գիծը, որ Հայկից մինչև Դավիթ՝ հայկական Էպոսի թուր-կեծակին ուղղված Է միշտ դեպի հարավ, որ կնշանակի թե հայ ժողովուրդը իր ամբողջության վտանգը միշտ զգացել, սպասել ու տեսել Է հարվից:

Երրորդը՝ Էն ազնվական գիծն Է, որ հայ դյուցազնը, Հայկից սկսած մինչև Դավիթ, հասարակ ռանչպար ժողովուրդը ջոկում Է տիրողից, թագավորից, բռնակալից, և սուրը բարձրացնում Է միմիայն բռնակալի դեմ, և երբեք ժողովրդի։

Չորրորդ, ընտանիքի կամ օջախի սերն ու պաշտամունքը և ապա—հինգերորդը։

Աշխատանքն ու աշխարհաշինությունը)]։

XII— XIII դ<արերումն> են իրենց վերջնական ձևն առել Էպոսների մեծագույն մասը։ Հայկական Էպոսն իր վերջին կերպարանքն առել Է միջին դարերի թաթար-սելջուկյան արշավանքների ժամանակաշրջանում և Էդ ձևով Է, որ հասել Է մեզ։

II

Հնագուն հետքերը

Հայկական Էպոսը պատմում Է Սասունցի Դավթի կռիվը Մըսրա Մելիքի դեմ։

Մըսըր կամ Մեսրայիմ կոչվում Է հին Եգիպտոսը։