Մըսըր կամ Մուսուր է կոչվում և հին Ասորեստանը իր Ասսուր աստծու անունով։ Մատ-ասորական լեզվով կնշանակի երկիր։ Մատ-Ասսուր-Ասսուրի երկիր։ Մատ-Ասսուրը դարձել է Մուսուր, Մուսուրն էլ Մոսուլ, որ այժմյան Մոսուլն է։
Եվ մեր էպոսումն էլ Մըսրա Մելիքը երբեմն կոչվում է Մըսլա Մելիք։
Կարելի էր զարմանալ ու հարցնել, թե ինչ կապ կարող էր ունենալ Սասունցի Դավիթը—այսինքն՝ Հայաստանը Եգիպտոսի հետ։
Որտեղից՝որտեղ․․․
[Բայց] գիտության պեղումները հողի տակից հանեցին ու մեր առջևը դրին մեզանից հազարավոր տարիներ առաջ կատարված անցքերը։ Դուրս եկավ, որ հնագույն Հայաստանը, մեզանից մի քանի հազար տարի առաջ, դեռ հեթիթների օրով, [մի հզոր պետություն է եղել, որ իր սահմանները տարածել է հեռու և]սերտ հարաբերություններ ու մեծ ընդհարումներ է ունեցել հին Եգիպտոսի, այսինքն՝ Մըսրա աշիւարհքի հետ։
եգիպտոսը I ու II Ռամզեսների օրով տեղի է տվել հյաստանի Խետասար թագավորի առջև, հաշտության ղաշն է կապել նրա հետ ու դաշնագիրն էլ, արծաթի տախտակի վրա փորադրած, մնում է մինչև էսօր (Халат<янц> История<Арменни>52)*4.
[էսքան հեռվից է արձագանք տալիս հայկական էպոսը]:
Լուքսորի պալատի պատերի վրա մինչև էսօր մնում է հինգ հազար տարի առաջ փորագրած եգիպտական Պենտաուրա պոեմը։
Պենտաուրա պոեմը պատմում է Ռամզես II փարավոնի պատերազմն ու սխրագործությունը՝ հեթիթների՝ Հայաստանի հին բնակիչների հետ։
- Религия древн<их> нар<одов>, Арх. Хрнсанфа,стр. 29. <⟨Ծ.Հ.⟩6։