Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/269

Այս էջը հաստատված է

Մարուդուկը, որ Այոսից է ծնված, Տիգրիսի ու Եփրատի ստեղծողն է ու նրանց ճանապարհ ցույց տվողը, լեռների ու կենդանիների հովանավորն է։ Հողմերի ու հովերի աստվածն է հատկապես և հյուսիսային հողմով քշում է ասորա-բարելական աշխարհքի ծանր ու մռայլ քաոսը՝ Թիամաթը*։

Եթե էսօր ասորա-բաբելական աշխարհքից ուղիղ բարձրանաք դեպի վերև՝ հյուսիս, կհանդիպեք Մարաթուկ սըրբազան լեռանը Սասունի լեոներում։

Մարաթուկ կամ ավելի ճիշտը Բանցրիկ Մարաթուկը [իր սուրբ նշանով] կենտրոնական տեղ ունի մեր էպոսում։

Նրա վրա է կանգնած մեր Չարխափան վանքը, որ դիմողին աղատում է ամեն չարից ու չար փորձանքից: Նա է հաղթություն տալիս, և մեր էպոսի դյուցազունները նրան են [դիմում] աղոթում պատերազմ գնալուց առաջ։ Նա կոչվում է Բանձրիկ Մարաթուկի չարխափան Ասվարածին։

նրան ավերում է թշնամին։ Բայց նրա ավերակների քարերի միջից էլ կեսդիշերվա [մութի մեջ] մթնում բարձրանում է լուսը քուլա-քուլա ու երևում պատանի Ղավթի աչքին։ Նրա սուրբ նշանն է ուժ տալիս Դավթին։ Եվ նա, Բանձրիկ Մարաթուկը՝ Ասվարածինը մինչև էսօր էլ նվիրական է ո՛չ միայն Սասմա հայ ժողովրդի համար, այլև հարևան օտար ցեղերի համար։

Բայդ Այոսը [ապրում] կենդանի էր ու պաշտվում էր Քրիստոսից դարեր առաջ, երբ Սենեքերիմն էր թագավորում Ասորեստանում։ էն ժամանակ, երբ Արմինիայի լեռնաշխարհում էյ ապրում էին հեթիթներբ կամ խատերը, որ վաղուց անհետացել են մեջտեղից:

Արդյոք ո՞ւր անհետացան, ո՞ւր գնացին իրենց աստվածների հետ միասին։

  • Ասորեստանի ու Բաբելոնի ժողովուրդներին նա է ազատ պահում չարից ու չար փորձանքից, նա Է հաղթություն տալիս ու պաշտպանում ժողովուրդներին: Նա թշնամի ժողովուրդներից Էլ է հարգված <Հ>: