Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/271

Այս էջը հաստատված է

Վերջապես մեր պատմիչներից ոմանք էլ հաստատում են էս [հանգամանքը] կարծիքը։ Թովմա Արծրունին Սասունի ու Խույթի բնակիչների մասին ասում է. «Սոքա են դռեահք Ասորւոց»*։

էս բոլորից հետո առանձին նշանակություն է առնում Սեյս գիտնականի կարծիքը։

Եգիպտական հին շինությունների պատերի վրա մինչև էսօր անեղծ մնացել են խատերի կամ հեթիթների գունավոր պատկերները։ Սեյսը, էդ պատկերների վրա մանրամասնորեն քննելով նրանց զգեստները ու դիմագծերը, ճակատները, այտերն ու մարմնի գույնը, եկել է էն եզրակացությանը, թե խատերը կամ հեթիթները մոնղոլական ցեղին են պատկանում**։

[Այստեղ] Եվ ահա մի նոր, մի մեծ աշխարհք է բացվում մեր առջև։

[Եվ], ուրեմն, դեպի Մոնղոլիա…

Դժբախտաբար ձեռքիս տակ չեն եղել ո՛չ հարկավոր ազգագրական նյութերը, ո՛չ [թաթարական] թուրք-մոնղոլական մեծ էպոսը, և օգտվել եմ [ձեռքիս տակ] եղած հատ ու կտոր աղբյուրներից։

Բայց մտածել եմ, որ իմ արածը միայն մի մատնանշում է առայժմ, և որ [էս դեպքում] էստեղ թանկ են մեզ համար ամեն մի թեկուզ չնչին տեղեկություն և ամեն մի շշուկ։

Մեր առաջին հարցը էս նոր աշխարհքում էն պիտի լինի, թե ինչ են ասում [իրենք], էս երկրի՝ Մոնղոլիայի բնակիչները, որտեղացի են իրենք, բնիկներ են թե եկվորներ։

Սակայն, նախքան էս հարցին պատասխան կտան նրանք, պարզենք մի [զարմանալի] երևույթ, որ նկատված է ժողովուրդների մեծ շարժումների մեջ։

  • Ս. Պ. Բուրգ, 1887, Բ. Դպր<ություն>, Զ և է: <Ծ. Հ.>12:
  • Իսկական պատմ<ություն> հայոց, Բասմանյան, էջ 4։ <Ծ. Հ.>13: