Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/273

Այս էջը հաստատված է

[Ասում եմ՝ համարձակվում եմ ուղղակի Հայկ անվանել որովհետև] մոնղոլական ցեղերի մեջ մի քիչ ուրիշ տեսակ է հնչում — Ջայկ, Եայիկ, Այըկ, Ըյիկ և Հրիկ։

Հայկը միջինասիական ցեղերի բարձրագույն աստծու Բայ Ռւլյաղան կամ Ղայրաղան, այսինքն՝ արարիչ աստծու որդին է, նույնպես կրտսերը, ինչպես մի ժամանակ Ասոր[եստանում] ասորական Այոսը, հեթիթների ժամանակ։ Եվ էստեղ էլ, ինչպես ասորա-բաբելական շրջանում Հայկն ու Բելը կանգնած են իրար դեմ, ամեն մինը նույն բնավորությամբ ու նույն պաշտամունքով։

Բելը (Ուլը, Ռւլու կամ Ուլու ղայրաղան) երկնքումն է իշիւում և ապրում է արևի ու լուսնի հետ։

Ձմեռը իջնում [է], ձմեռում է բարձր սարերի գլխին, [իսկ] ամառը կրկին երկինք է բարձրանում ու կայծակներ է ղրկում դեպի ներքև։ [Իսկ] Հայեը երկիրն է ներկայացնում։ Եվ ձմեռը, երբ գետինը դուրս է գալիս ձյունի տակից, մոնղոլներն ասում են՝ Հայկը դուրս եկավ ձյունի տակից։ Հայկը, երկրին տիրելով, երկրի վրա ապրող մարդկանց ու անասուններին է հոգում ու հովանավորում, ինչպես Այոսը Արմինիայում։ [Եվ] նրա նման էլ սիրում է ապրել լեռներում ու անտառներում և միաժամանակ կոչվում է Այըդ, որ կնշանակի արջ և [որ] ունի նաև Այբ ձևը:

IV

ՀԱՅԿԻ ՏՈՏԵՄԸ17

[էսպեսով եկանք ընկանք] Եվ ահա հայտնվեցինք տոտեմների աշխարհքում։ Հասանք էն ժամանակներին, երբ մարդը դեռ ավելի գազան էր կամ կենդանի, հետևաբար ավելի էլ մոտիկ գազանին ու կենդանուն, և մարդն ու գազանը հեշտ կարող էր շփոթել իրար հետ ու ասել արջ ախպեր,