Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/280

Այս էջը հաստատված է

Եվ էսպեսով էլ Վասպուրականի մեր ժողովուրդը Հայկ Համաստեղությանն ասում է՝ Խէք։

Հայկը խէք կամ հէք դառնալուց հետո բաց եք անում Աճառյանի [գավառական] Հայ բարբառների բառարանը և տեսնում եք, որ, Հիրավի, հէք* կնշանակի հսկա, վիթխարի մարդ (էջ 658, Այնթապի բարբ<առ>: Եվ նույնիսկ ինքը՝ Աճառյանը հարցականով է դրել հէքը, թե արդյոք Հայկ չի նշանակիլ: Ես կարծում եմ՝ մենք էսօր կարող ենք էդ հարցականը վերցնել և հաստատել, թե այո՛, Հայկ կամ հէք՝ կնշանակի հսկա։

էսպեսով՝ եթե դյուցազուն [հսկա] խոլական ու անհեթեթ Հայկ հսկան մեր լեզվով թարգմանենք, դուրս կգա աստվածային անճոռնի ու խենթ հսկա կամ վիթխարի։

Այժմ սրանից հետո գալով մեր ժող<ովրդական> էպոսին՝ ինչ կնշանակեն Սասմա փահլևան, ծուռ Դավիթ բառերը։ էստեղ փահլևան հսկա, դյուցազն կնշանակի, ծուռն էլ՝ Խենթ։ Մութն է մնում Դավիթ անունը։

Դավիթ անունը մեր բանասերները համարում են պատմական անուն, XI—XIII դարերի մեր պատմության մեջ են որոնում ու գտնում մինչև անգամ՝ ամեն մինը մի որևէ Դավիթ իշխան։

ճշմարիտ է, էդ ժամանակաշրջանում, թուրք-մոնղոլական ցեղերի արշավանքների օրերում, շատ Դավիթ կա Հայաստանի կողմից, որոնց վրա ես կավելացնեմ և Վրաստանի Դավիթները, որ մեծ դեր են խաղացել Հայաստանում։

ճշմարիտ է, որ մյուս կողմից էլ շատ Մելիք կա, ժամանակակից պարսից Մելիք Շահն էլ գլխին, այսուամենայնիվ Դավիթների ու Մելիքների էս առատությունը և նրանց հետ պատահած դեպքերը մեզ շատ չպիտի շփոթեն և գամեն իրենց ժամ տնակին ու շրջանին։

Մինչդեռ կարծում են, թե էս կամ էն Դավիթ հայ իշխանն է իր անունը տվել հայ ժող<ովրդական> էպոսին, ես

  • Աճառյանի բառարանում՝ Հեք։