Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/282

Այս էջը հաստատված է

իրենց դեմ ապստամբողներին։ Իրենց արտաքին քազաքակրթության պերճանքի ու նրբությունների հակառակ, նրանք մնացել են միշտ բարբարոս» (Ուրարտու, Գ. Մեսրոպ. էջ 126,127, Մասպերո, հին պատմ<ություն>, 252)։

Ահա էս Մուսուրի ժողովուրդն է ներկայացնում Մելիքը իրենց կրոնի մեջ և սա է մեր էպոսի Մսրա Մելիքը։

Իսկ սրա դեմ կանգնած Դավիթը, սրան հակառակ, մեր էպոսի մեջ լուսավոր ու ամենակարող ուժն է ներկայացնում, հնդկական Սիվայի նման։ Եվ հենց էնտեղից էլ առնում է իր ծագումը։

Վեդայի մեջ՝ դեավ՝ աստվածների ընդհանուր անունն է, որ կնշանակի՝ պայծառ, գեղեցիկ, լուսավոր և ամենաուժեղ, ամենակարող։

Թուրք-թաթար-մոնղոլական առասպելների մեջ դևը դարձել է տեբ, միշտ պահելով իր իմաստը։ Տերը՝ Տուբութ, Տուվութը՝ Տուվութ, Տուվութը՝ Դավութ կամ Դավիթ (Потаиип, Оч<ерки> С<еверо>западной> Монг<олин>,):

Եվ Դուվութ կամ Դավիթ է կոչվում մոնղոլական հին էպոսի մեջ առասպելական (ոչ պատմական) Չինգիզ խանը։ Դավիթ է կոչվում և նրա ախպերը, որ դարձյալ դյուցազն է և Չինգիզ խանի խորթ եղբայրը։

Ուշադրությո՜ւն։

Մոնղ<ոլական> էպոսի մեջ Դավիթ է կոչվում առասպելական Չինգիզ խանի խորթ եղբայրը, ինչպես Դավիթն ու Մսրա Մելիքը խորթ եղբայրներ էին։ Եվ նույնպես հակառակորդ են ու իրար դեմ, ինչպես Դավիթն ու Մսրա Մելիքը։

Եվ գիտե՞ք ում որդիքն են մոնղոլական էպոսի հերոսները... Մոսուլի Մունլիքի... էդ էլ հերիք չի։

Մոնղոլական էպոսի հերոսն էլ հոր մահից հետո մնում է որբ ու հալածական իր հոր աշխարհքում։ Նույնպես հովվություն է անում։ Նույնպես գազաններն ո՝ւ կենդանիներր շփոթում է իրար հետ ու միասին հավաքում տուն բերում։ Եվ վերջը [կռվով] ուժի ոլ գիտակցության է գալիս ու կռվով ձեռք բերում