Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/283

Այս էջը հաստատված է

իր հոր թողած ժառանգությունը՝ իր հայրենիքում Потанин, Вссточ<ные> мотивы, 24, 245, 248):

ԵՎ Տուբութ, Տովութ կամ Դավիթ անունը, որ էնքան շատ է ընդունված թուրք-թաթար-մոնղոլական հին զրույցներում՝ նշանակում է տեր աստվածային, ապա դյուցազուն և սովորաբար գործ է ածվում որպես ածական։ Ասում է.

Собрались все тубуты к мадуры (Потанин,

Очерки, 918):

Եվ հենց էս մտքով, իբրև ածական Դավիթ անունը գործ է ածված նաև Հայկական էպոսի մեջ։ Օր<ինակ>, երբ Դավիթը գնում է Խանդութ խանումի պալատը, ուր արդեն առաջուց եկած էին ու նսաած 39 ուրիշ Հսկաներ, էպոսն ասում է.

«Աթոռ մը թալեցին Տավթի տակ, նըստավ մեջ էն 39 Տավիթներու, որ ուրմեն առաջ աշըղներ եկեր՝ բերեր էին։ էն 39 Տավիթներ, որ սեղան դրած հաց կուտեին, իրենց թրեր չըլտըրեր (մերկացրել), դրեր էին սեղանի տակ, նոր եկող Տավթին բրդելու, Որ խանումն ուրենցմե մեկին մնար։ Խալայեղներ (ծառաներ) եկան սեղան ուզեցին, որ նոր եկող Տավթին կեր բերեն։ Ինոնք էլ ասին. «Թող գա խետ մե ուտի»։ Միտքերնին էն էր, որ Տավիթն սպանեին, չյունքի էնոնք գիտեին, որ քաջ Տավիթն էն էր» (Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր. խմբ. Ատ. Կանայտն, Վաղարշապատ, 1910, 27)։

Եվ էսպես էսօր էլ Դավիթ անունը մեր ժողովրդի մեջ գործ է ածվում որպես ածական, բայց արդեն կորցրած իր աստվածային հատկությունը։ Այժմ կնշանակի անճոռնի, վիթխարի խենթ և առհասարակ խենթ, շաշ։ Եվ զանազան գավառներում գործ է ածվում զանազան հեգնական ձևերով՝ խելացի Դավիթ, խելոք Դավիթ, Դավթի տուն դարդակ է, անխելք Դավիթ, շաշ Դավիթ, վերջապես հենց ուղղակի՝ Դավիթ, և միշտ կնշանակի խենթ։ (Տե՛ս և Աճառյանի հայ բարբառների բաոարանը)։