Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/286

Այս էջը հաստատված է

ՀԱՅԿ<ԱԿԱՆ> ԷՊՈՍԻ ԲԱՌԱՐԱՆԻՑ

(տարբերակ)

Եթե ճշմարիտ է, որ էպոսը մի ժողովրդի կյանքի մեծության և բարձր կուլտուրականության չափանիշն է, ապա հայ ժողովուրդը ունեցել է մի շատ մեծ կյանք և աշխարհքի ամ ենակուլտուրական ժողովուրդներից մինն է, որովհետև նրա ազգային էպոսը աշխարհքի հնագույն էպոսներից մինը լինելով, լավագույն էպոսներից մինն է, [և]իսկ նրա ազգային հերոսը՝ Սասունցի Դավիթը, ամենալուսավոր դեմքերից մինը [էպոսային] ժողովուրդների դյուցազունների շարքում։

[Դեռ շատ քիչ է ուսումնասիրված հայ<կական> էպոսը]։

Դեռ ամբողջովին չի գտնված ու չի ամբողջացրած հայկ<ական> էպոսը։ Գտնվածն էլ [տակավին] քիչ է ուսումնասիրված և դեռ շատ մութը տեղեր [ունի]—լուսաբանության կարոտ բառեր ու անուններ ունի։

Դեպք է եղել, սրանից մի քանի տարի առաջ ես էի հարկավ, իբրև սիրող, խոսել եմ հայկ<ական> էպոսի բառարանի մի երկու բառի մասին—Խաչ Պատրագին և առյուծաձև Մհեր (Հորիզ<ոն> 1916, 114)։

Նույն ձևով այժմ էլ ուզում եմ խոսել մի քանի նոր բառերի ու անունների վրա՝ հանձնելով իմ դիտողությունները մեր բանասերների ուշադրությանը։ Հայկ<ական> էպոսը մեր հասարակությանը հայտնի է Սասմա ծռեր կամ Սասունցի Դավիթ անունով։