Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/293

Այս էջը հաստատված է

Նույն [սխալ] մոլոր ճանապարհներով է անում իր որոնումները և մեր մյուս բանասերը՝ Ս<տեփան> Կանայանը; Սասունցի Դավթի՝ Քուռկիկ Ջալալին պարզելու համար նա մերթ Մասիսի շուրջ ապրող քուրդ ջալալի ցեղի մեջ է դեգերում, մերթ Քյոռօղյու նաղլի ու ծագման և կանգ է առնում XIII դ<արի> Սյունյաց Հասան Ջալալ Դոլա իշխանի վրա ու կարծում է, թե նրա ձին պիտի լինի (Ջոջանց տուն. Ս. Կանադան, 1910, ԺԴ և այլն) և սրանց նման մի շարք մեկնություններ: Մինչդեռ հենց ինքը էպոսը ասում է, թե Քուռկիկ Ջալալին հրեղեն էր (նույն, էջ 63) և քրդերեն ասում է բոզբերաքն (ինքբ թարգմանում է ճերմակ ճարտուկ )։

Եվ էդ ձին՝ Բելերեֆոնն ունեն գրեթե բոլոր էպոսների դյուցազունները։ Ապոլոնից ու իր Պեգասից մինչև Ս. Գևորգ (ճերմակ ձին) և այլն մինչև էենկթեմուր, որի ձին հրեղեն էր ու ձնաճերհմակ։

Ես, հարկավ, էստեղ առարկելու չեմ մեր բանասերների մեկնությունների դեմ մի առ մի, միմիայն մի քանի օրինակ եմ բերում՝ ճանապարհի, մեթոդի սխալ լինելը ցույց տալու։

ճշմարիտ է, որ XII—XIII դարերում, այսինքն էն ժամանակաշրջանում, երբ վերջնա[կանապես] ձևն է առել մեր էպոսը, էնպես, ինչպես հասել է մեզ, էգ ժամանակաշրջանում՝ շատ Դավիթ կա Հայաստանի կողմից (կավելացնենք և Վրաստանի, որի Դավիթ Վերաշինողը մեծ <1 անընթ.> է տարել <...>), իսկ մյուս կողմից — շատ Մելիք։ Մսրա Մելիքներն արդեն իր կարգին։ Պարսկաստանում էլ թագավորում էր հռչակավոր Մելիք Շահը։

Այսուամենայնիվ Մելիքների ու Դավիթների էդ առաջարկությունը և նրանց հետ պատահած դեպքերը մեզ չպիտի շփոթեն ու գամեն [էդ շրջանին ու որոշ նեղ միջավայրի] իրենց [շրջանին] ժամանակին ու միջավայրին։

(Դավիթ է կոչվում և Չինգիզ խանը (առասպելական) կամ Տուբութ և Տուվութ)։