Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/294

Այս էջը հաստատված է

Դավիթ է կոչվում և Զինգիդ խանի ախպերը, որ միաժամանակ նրա հակառակորդն է։ Երկուսն էլ Մոսուլի Մունլիքի որդիքն ու խորթ (Потан(ин>Вос<оные>Мот<иви>24 և 248)։

Մոսուլի Մունլիք, խորթ ախպերներ և Դավիթ…

Դժբախտաբար չունենք թաթարական մեծ էպոսը, բայց կասկած չկա, որ նույն ցիկլի էպոսներ են սրանք։

Եվ ես կարծում եմ Դավիթր ածական անուն է, ինչպես և Հայկը, և երկուսն էլ նույն իմաստն ու նույն բովանդակությունն ունեն։

Սկսենք Հայկից։

[արդեն հաստատված է] հետզհետե պարզվում է, որ Մովսես Խորենացու գրքի հայկական շրջանի պատմությունը առասպել է:

Եվ որովհետև առասպել է, ապա ավելի ևս արժանի ուշադրության, որովհետև նրա մեջ խտացած ու թողած է մեր ազգային ցեղային տիպն ու ոգին։ Եվ ահա ես համարձակվում եմ կարծել, որ Հայկի ու Դավթի առասպելների ոչ միայն հիմնական գծերը նույնն են։

Մինչդեռ — [հունականից սկսած] էպոսների մեծ մասի մեջ կռվի առարկան և պատճառը կինն է — հունականի] հայկականի մեջ էդ մոտիվը երկրորդական տեղ է բռնում։ Հայկական էպոսի թե՛ Հայկի մեջ և թե՛ Դավթի՝ գլխ<ավոր> մոտիվը կռիվն է բռնության դեմ և երկուսի մեջ էլ հարավի բռնություն։

[Եվ ոչ միայն էսքանը]։

Ոչ միայն հիմնական բնավորությունը նույնն է, այլև ավելին — ես համարձակվում եմ կարծել որ նրանց անունները նույն նշանակությունն ունեն ։

ՀԱՅԿ — ԴԱՎԻԹ

Խորենացին դիցերից առաջ եկած դյուցազունների մասին խոսելով և նրանց անվանելով սկաներ, հսկաներ, որոնց<ից> մինն էր Հայկը՝ տալիս է էս տեսակ ածականներ—[մարմնով] վիթխարի, անհեթեթ և խոլական, որ կնշանակի անճոռնի ու խենթ [վիթխարի] հսկա: