Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/297

Այս էջը հաստատված է

[Կարող է պատահել, որ վեպից է անցել ժողովրդին]:

Հայ և Հայկ անունները չեն պատահում ուրիշ հին զրույցներում ու պատմությունների մեջ—միայն հայոց պատմության և հայ առասպելների մեջ են պատահում:

Միակ տեղը, որ պատահում ենք Հայկ անվան նման մի անուն, էդ ալթայական թաթարների առասպելների Խայըկ դյուցազն է, բայց Ուլթուղան, բարձրագույն աստծո որդին, որ բնակվում է երկնքում։

Նույն թաթարի առասպելում Խայեկ նաև էն լեգենդական անձն Էր, որ աստծո հրամանով տապան շինեց ու իր երեք որդով ազատվեց ջրհեղեղից։ Նույն ժող<ովրդի> մեջ արջը կոչվում Է այրդ, համարվում Է երկնքի որդի, աստծո որդի

(Потанин, Восточ<ные>мот<ивы>, 496):

[Եվ որովհետև սրանք աստղ են երկնքում—<1 անընթ.> Մեծ արջն Է]։

Եվ սրանք միշտ աստղեր են դաոնում, մնում են երկընքում ։

[Նկատի առնենք և էն հին մեծ կապը, որ կա մեր և Միջին Ասիայի թաթարական ցեղերի միջև, ես կարծում եմ, որ էս անունը արժանի է լուրջ ուշադրության]:

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՊՈՍԻ ԲԱՌԱՐԱՆԻՑ

(Տարբերակ — հատվածներ)

Ընդհանուր [դիցաբանություն] հայացք

Եթե ճշմարիտ է, որ էպոսը մի ժողովրդի ապրած կյանքի խտացումն է և նրա մեծության ու կուլտուրականության չափանիշը, ապա հայ ժող<ովուրդը> իրավունք ունի պարծենալու իր մեծությունով ու կուլտուրականությունով, քանի որ Սասունցի Դավթի նման մի հոյակապ էպոս է կերտել։

էս մեծ պրոցեսի [կատարվելու] ընթացքում ժող<ովուրդը> պատմական դեպքերից ու դեմքերից օգտվում է