Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/299

Այս էջը հաստատված է

Ժող<ովուրդներ> էլ կան, որ կղզիացած են եղել ու ազգային մեծ մաքառումներ չեն ունեցել՝ ինչպես իսպանացիք։

?

արաբները

Հնագույն [ազդեցությունները] [ցեղը] հետքերը

Ամեն մի ժող<ովուրդ> էպոսի վրա աշխատել է հազ<արավոր> տարիներով, ոչ միայն հարազատ ժողովուրդը ինքը, այլև շատ ուրիշ ժողովուրդներ, [ամենից առաջ հարևան ժողովուրդները]։

Ուրիշ ձևով—էպոսի հերոսը իր հրեղեն ձիու վրա ոտնատակ է տալիս շատ մոտիկ ու հեռավոր աշխարհքներ, շատ բան է բերում իրեն հետ և իրեն հետքերն էլ թողնում է շատ ու շատ տեղերում։

Եվ ահա նրա — [էպոսի ունեցած] բերած գանձերը ճանաչելու և հասկանալու համար, ինչպես և նրա հետքերը գտնելու համար—պետք է շատ տեղեր թափառել։

էպոսը պատմում է Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի կռիվը։

Մսըր-դա հին Եգիպտոսն է։

Սրանից մի քանի ժամանակ առաջ մենք ամենայն իրավունքով կարող էինք զարմանալ, թե ինչ ունի Աասունցի Դավիթը Եգիպտոսի հետ—որտեղի՜ց որտե՜ղ…

Եվ շատ պիտի տարակուսենք խոսքի ուղղագրության վրա, եթե միանգամայն սուտ ու սխալ չհորինենք։

Եգիպտոսը I և II Ռամզեսի օրերում տեղի է տվել Հայաստանի առջև [ու] դաշն կապել նրա հետ, ու դաշնագիրն էլ արծաթի տախտակի վրա գրած մնում է մինչև էսօր։

[Հայաստանի հեքիաթների (хам) թագավոր Խետասարը ք. ա. 1374 թվին հանդիսավոր մտել է Եգիպտական մայրաքաղաքը ու տոնել իր աղջկա հարսանիքը Ռամզես II-ի հետ»

Халатянц, Ист<ория> Арм<ении> <էջ>52)։