Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/309

Այս էջը հաստատված է

ժող<ովուրդը> մի քանի անգամ եկել ու ետ են գնացել և էս գաղթերի մեջ մի զարմանալի երևույթ է նկատված։

Ժողովուրդները մինչև էսօր էլ հավատում են, որ արջի մորթու տակ բանական մարդ է ծածկված և նրա կերպարանփոխության պատմո՛ւթյուններով լիքն են ժողովրդական զրույցները (էջ 10. Բարոյախոս և Ալիշանի

Արիստոտելի ասելով մեծ արջ աստեղատունն (հյուսիսային երկինք) արջին կամ արիտուրին աՐջ անվանելու պատճառը էն հանգամանքն է, որ աչքի ընկնող կենղանիներից միայն արջն է ապրում հյուսիսային կլիմաներում

(Пот<анин> неб. лам. 114):

Կենդանիների մասինամ են ահնագույն գրավոր հիշատակարաններից մեկի մեջ հետաքրքրական է Բարոյախոսի (թարգմ. IV դ.) տված՝ արջի բնութագիրր։

Արջր գազան է գիշակեր, զգայուն և մարդասեր։ Իր սահմանը չի ուրանում։ Ձմեռվա հողմը շնչելուն պես փորն ողողում է ու քուն մտնում մինչև գարուն։ Գարունը շնչում

է թե չէ, զարթնում է (Тексты и разыскания> по арм<ян-ской> грузинс<кой> филологии, кн- VI, Н. Марр, стр. 43):

[Ուշադրության արժանի է, որ մեր ժողովրդի մեջ] 0րիոնին ասում են Խեք քշերք կամ շամփուր քշերք։ Մեծ արջին անվանում է գութան֊աստղ, ինչպես անգլիացիք և <հոները>, իսկ հնում էլ անվանել է սայլ կամ սայլաթափ, ինչպես լատիններն ու հույները։

Հնոլմ փյունիկեցիք էին արջ անվանում արջ աստեղատունը, իսկ մինչև այժմ արջ են անվանում արաբները և միջին ասիական մի քանի ցեղեր։ Իսկ Օրիոնին արջ են անվա֊ նում, այսինքն՝ Այըգ, միմիայն միջին ասի ական թաթար֊ մոնղոլական ցեղերի մեջ։

Մեր լեզվի զույգ բառերի օրենքով, որոնցից մինը սովորաբար մյուսի թարգմանությունն է, արդեն մի ճանապարհ կա