Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/316

Այս էջը հաստատված է

Մերթ հսկա Հայկի անունով, մերթ Արա Գեղեցիկի, մերթ Արտաշեսի։ Նա անցել Է հայ կյանքի և կուլտուրայի բորոր շրջանները՝ իր մեջ բերելով Էդ բոլոր շրջանների հետքերը, հայ<ժող> ովրդի հավաքական իդեալական տիպը մարմնացնելով Ս<ասունցի> Դավթի մեջ և հայ <ժող> ովրդի մաքառումները՝ նրա մաքառումների մեջ։

Հայկ<ական> Էպոսն իր վերջնական կերպարանքն առել Է XI—XIII դարերի շրջանում և Էդ ձևով Էլ հասել Է մեջ։

XI—XIII դդ. շրջանը մի շատ նշանավոր շրջան Է ոչ միայն հայկ<ական> Էպոսի, այլև առհասարակ բոլոր ժող<ովուրդների> Էպոսների և նույնիսկ համաշխարհային գրականության համար։

Մինչև XI դ․ ազգային գրակ<անությունը> զարգացած չէր ժող<ովուրդ>ների մեջ։ Ամեն ազգի գրող գրում էր գլխավորապես աշխարհքի համար—մարդու կամ հավատացյալի համար։ Եվ ամեն լեզվով էլ գրական գործ չէր կարելի գրել, ինչպես այժմ ամեն լեզվով բժշկական դեղատոմս չի կարելի գրել։ Քրիստ<ոնեական> աշխարհքում տիրող լեզուն լատինականն էր կամ հունականը, մահմեդ<ական> աշխարհքում՝ արաբականը կամ պարսկականը։

XI դ. սկսած առաջ է գալիս ու զարգանում ազգային աշխարհիկ գրականությունը և էդ դարերում էլ XV — XVIII կերպարանավորվում, զարգանում ու կազմվում են ժող<ովրդական> ազգ<ային> էպոսներից մեծագույն մասը։

Պարսկական Շահնամեն, գերման<ական> Նիբելունգի երգը, ֆրանս<իական> Ռոլանդի երգը, սկանդ<ինավյան> էդղան և հյուսիսային Սագաները։

Ռուսական «Слово о полку Игореве» և մյուս բիլինաները, իսպանական Սիդը, բյուզանդական շրջանի հունական դյուցազներգությունները, թաթարական… ․ ․ ․ ․

Վրացական Ամիրան Տարեգնիանին (և Ընձենավորը) և «Աստվածային կատակերգություն» Դանթեի, որ իտալացիների մեջ ազգային էպոսի արժեք ունի։ էդպես էլ հայկական Սասունցի Դավիթը։

312