Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/320

Այս էջը հաստատված է



v

< Ուսումնասիրության I գլխին վերաբերող

սևագիր-պատառիկ>

Ինչպես համանման բոլոր դեպքերը, էնպես էլ համանման բոլոր դեմքերը հավաքական են էպոսի մեջ և հավաքական են ոչ միայն ժողովրդի ամբողջության տեսակետից, այլև պաամության:

Ժամանակների ու սերունդների միջով անցնելով՝ ազգին վերաբերող բոլոր մեծ անցքերն ու անձերը կլանում է իր մեջ ազգային էպոսը, բոլոր փաստերը ձուլում է ի մհ և ստեղծում մի րնդհանուր ազգային ստեղծագործություն:

Եվ սրանից հետևում է, որ ամեն մի ազգ միայն մի էպոս կարող է ունենալ։

[էն]Էսօրվան [բոլոր]կուլտ <ուրական> ժողովուրդները, [որոնք] ունեցել են իրենց դիցական, դյուցազնական ու հերոսական դարաշրջանները՝ լիքը հրաշքներով ու առասպելներով։

[ էդ բոլոր] էդ հրաշքներն ու առասպելն երբ [միշտ] [նրա շուրջն են պտտում], նրանք են պատմում, թե ինչպես է էս կամ էն ժող<ովոլրդը> [իր ամբողջությամբ]տոգորվել, երբեմն համակվել մի ընդհանուր ոգով ու վեր կացել հարձակվել ուրիշների վրա կամ իրեն պաշտպանել ուրիշների հարձակումներից։

էդ մեծ[ անցքերի հուշերը] բախումների և էդ մեծ բախումների ժամանակ [արդեն] ընդհանուր <.…>հանդիսացած հերոսների [հիշատակները] մասին եղած [՝Հին] առասպելներն ու հիշողություններն ի մհ հավաքելով՝ ժողովուրդներն ստեղծագործ ել են իրենց դյուցազներգությունները։

Եթե իր սկզբնական շրջանում [էպոսը եղել է] միայն ժող<ովրդական> ցեղերի մաքառումներն ու բախումներն է հանդես [բերել] եկել, հետզհետե, կյանքի զարգանալով, մեջտեղ են եկել մեծ ու խորը մաքառումներ՝ ցեղական ադաթների ու բնական օրենքների մաքառումը կամ թե չէ ազգայնական իդեալի ու հանրամարդկային իդեալի մաքառումը։

316