Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/321

Այս էջը հաստատված է

[Ցեղի զարգացման հետ միասին զարգանում են և [գաղափարները] զարգանում է և իր էպոսը, հաղթանակ են տանում ավելի մեծ գաղափարները և ազգի էպոսն էլ [ինքը իր մեջ] [ժամանակի] հետ փոփոխության է ենթարկվում ու զարգանում։

[Եվ որովհետև ամեն մի ժողովուրդ ապրում է տարածության ու ժամանակի մեջ, ապա]:

Եվ էդ փոփոխությունը որ կատարվում է—]

Աշխարհքում ոչ մի ժող<ովուրդ> չկա, որ ապրի առանձնացած, պարփակված ինքը իր կյանքով։

Ամեն մի ժող<ովուրդ> շփումներ ու հարաբ<երություններ> ունի ուրիշ Ժող<ովրդի> հետ, որ ասել է, թե միաժամանակ ապրում է և ուրիշների կյանքով։

Ինչքան էս շփումներն ու փոխհարաբ<երությունները> ընդարձակ են ու եռանդուն, էնքան էլ մեծ են փոխազդեցությունները։

էս ճանապարհով էլ ժողովուրդները զարգանում են ժամանակի ընթացքում. ժողովրդի զարգացման հետ միասին զարգանում է և նրա ազգային էպոսը։

էպոսն էլ ենթարկվում է մետամորֆողայի՝ կերպարա֊ նափոխության։ Հաղթանակ են տանում ու տիրային տեղ են բռնում ավելի բարձր գաղափարները]։

Հաղթանակում են բնական ու հանրամարդկային հակումները ու էպոսն, ինքն իր մեջ զարգանալով, ենթարկվում է մետամորֆոզայի՝ կերպարանափոխության։

[Փոխվում են գաղափարն, անուններն ու սիմվոլները։ Դիցաբանականը դառնում է դյուցազնական, դյուցազնականը՝ հերոսական, ապա թե դյուցազնականի տեղն էլ բռնում են պատմական դեպքերն ու դեմքերը]։

317