Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/322

Այս էջը հաստատված է

էդ մեծ պրոցեսի հետևանքով է, որ առաջ են գալիս էպոսի շերտավորումը, ցիկլիզացիան և (դասակարգային) թափառական մոտիվները։ [Մանավանդ էպոսն էլ, միշտ պատմվել է բերանացի]։

Որ ամեն մի ժողովուրդ որդեգրելով հարմարեցնում է իր բնությանն ու բնավորությանը:

[էս պատճառով էլ] Եվ ահա անախրոնիզմը սովորական երևույթ է էպոսի մեջ, որը, սակայն, չի խանգարում նրա ամբողջությանը, այլ բխում է նրա էությունից։

Նա ընդգրկում է ժողովրդի կյանքի ամբողջությունը սկզբից մինչև վեբջր և ստեղծում է էն բարոյա-գաղափարական աշխարհը, ուր կենտրոնանում են նրա դարավոր մաքառումները ու հեռավոր իդեալները, նրա հոգեկան ու բարոյական կարողությունները։

էպոսի էս ընդհանուր ճակատագիրն է ունեցել և հայկական էպոսը՝ Սասունցի Դավիթը:

Նրա սկզբնավորությունը կորչում է հնագույն ժամանակների մշուշի մեջ և խառնվում է հնության մեծ ժողովուրդների առասպելներին:

Մերթ Հայկի անունով, մերթ Արայի ու Շամիրամի, մերթ Արտաշեսի ու Աաթենիկի, նա անցել է հայ <Ժող>ովրդի կյանքի ու կուլտուրայի զարգ<ացման> բոլոր շրջանները, կուլտուրաներ ու կրոններ, և էդ բոլորի շունչն ու շշունջը, էդ բոլորի շերտավորումն ու կերտվածքը բերում է մեզ՝ Հայկի հավաքական տիպը կերտելով, Աասունցի Դավթի մեջ և մաքառումները նրա մաքառումների մեջ։

[Դեռ չեն գտնված հայկ <ական> էպոսի բոլոր ճյուղերը և գտնվածն էլ քիչ է ուսումնասիրված և շատ մթին տեղեր ունի, որոնց լուսաբանությունով զբաղվում են թե՝մասնագետ բանաստեղծները և թե՝ սիրողներ։

[Դեպք է եղել սրանից տարիներ առաջ]։

Հայկ<ական> էպոսն էն ձևով, ինչ հասել է մեզ, իր վերջնական կերպարանքն առել է XI—XIII դարերի շրջանում։