Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/34

Այս էջը հաստատված է

Մի Ժողովուրդ, [որ յուր մասին կարող էր ասել] որի միջից անկեղծ հասկացողությունը [աղաղակում էր] ձայն էր տալիս. «Ապրիլ հոգեկան և մարմնավոր զարգացողությամբ, ապրիլ ազգային և բարոյական կյանքով, ապրիլ ըստ քրիստոնեական մարդկային ազգի հոգվույն հետ միացած, ապրիլ ըստ լուսավորության՝ ազգային կամ ընկերական հանճարով, մեզ համար շատունց անիմանալի բաներ են եղած։ Թաթախվել ենք նյութական միակերպության մեջ, թմրել Է մեր հոգին անշարժության մեջ, թաղվել Է մեր կյանքը անգործության մեջ․․․» (« Կռունկ», 1863, հունվար. Մարկոս Աղաբեկյան)։

Այսպես Է ամբողջությամբ, փտած են ամբողջության* բոլոր մասերը և ահա ի [եվրոպական] նոր լուսավորության առաքյալներր մտնելով ասպարեզ, անդամահատում, անդամազննում են նրան աղաղակելով. «Բողոքում ենք այս ներկա ժամանակի աբեղաներից, որ ամենայն զորությամբ զինավորվում են ընդդեմ՝ ազգային լուսավորության մեր օրերումը. ինքյան ծույլ և դանդաղ պարարում են յուրյանց պորտը (Sitveniaverto), ոչիէչ չեն ուսանում, ոչինչ չգիտեն և ազգի գիտնականներին հալածում են դատարկ բամբասանքով և այդպես դժվարացնում են հայոց ազգային լուսավորության գործը։Քրիստոնեական եկեղեցու սպխսավորքը, որ ըստ յուրանց սուրբ և մեծ կոչման պարտական Էին ամենայն կերպով զորություն և պաշտպանություն տալ լուսավորությանը, դիվային նախանձով վառված աշխատում են անգործ կացուցանել աշխարհական հեղինակների գրվածքը, որ մեծաջան փութով նվիրվում Էին ազգի դաստիաըակությանր, կամ թե, շատ-շատ, մի անսիրտ սառնությամբ հանդիպում Էին դոցա» («Հյուսիս<ափայլ>», 1860, №1, Էջ 14, Ս.նազարյանց)։

  • Փտած ու խավար են այդ հասարակության