Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/342

Այս էջը հաստատված է

նշանակություն չէր տալիս միշտ հարցնում էր–кто взял показания?* .

Խոսում են անխղճության մասին պարզ ապստամբների առաջ և հիշում զանազան դեպքեր լոկ դատարկ կասկածի համար...

Նա, որ կաթողիկոսին գրել էր, շան պես կսատկի—ապա թե նրանից հետո ամբոխի առջև խոսում էր կառավարության դեմ—թե՝ ծերունի Հայրապետին վշտացրել են… Հայոց Հայրիկին…

Ո՜վ մարդկային արդարադատություն։

Կրյուտովն իրենց այնքան ափաշկարա մեղքերի համար, դոկումենտների համար հաստատո՛ւմ է հազար ո՛ւ մի ձևով, որ ստուգի — իսկ սրանք Լիժինի գրած իմ հայտարարությունը, որ պարզ երևում է, թե ինչ է—չեն էլ հարցնում — ուղղակի վերցնում են —Հա՜, հա՛, հա՛, փողերը։

Մարտի 20֊ի իրիկունը բանտից եկա Մուշեղի25 հետ Աշխենի26 ու ԳԻգայի27 մոտ, ուր ինձ համար սենյակ էին վարձել (Надеждинская 1. Невский մոտ, գրեթե անկյունում),այնտեղից ընկա փաստաբանների ընթրիքին, «Դոնոն», այն֊ տեղից էլ «Սամարիստ»;

Ամբողջ դատը կեղծիք բաց անելու վրա էր28: Դատապաշտպաններն էլ էին կեղծիք կատարել֊հայտարարելով, թե իրենք հեղափոխականներ են, Լիժինն էլ էր կեղծիք կատարել, աշխատելով սրանց այնպես դուրս բերել— երբ սր երկու կողմի կեղծիքն էլ բացվեց, հետևանքն այն եղավ, որ մեզ թողին, նրանց պատժեցին29:


Шредер:

Տավար տանու անասուն բեռը կրող-սանսկրիտ իրաներեն լատիներեն հունարեն գոթերեն իրլանդերեն է հին սլավոներեն Տավար։ նախ սեմիտերեն իտալերեն—կնշանակի հորթի երկիր։

  • Ո՞վ է վերցրել ցոլցմ ունքնԼրր։