Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/354

Այս էջը հաստատված է

Տեղացիները֊տաճկահայերը կողոպտում են տիրած գյուղերր։ реквизаиция—ի են ենթարկում կամ հատը 2 ռուբլով ոչխար են առնում, 11 ռուբլով՝ տալիս զորքին։ Ինքը Շահխաթունին վերահասու է:

Թիկունքը խաղաղացնելու համար իրենք են առաջարկում, թե ինչ մարդիկ և ինչ միջոցներ կառաջարկեք։ Մարդիկ ենք ցույց տվել։ նրանք ուզում են էդ ամենը իրենց ձեռքն առնեն: Ցանկալի է մեզ հետ լինի կապված։ Ուզում են նաև մեր խմբերն իրենց ձեռքն առնեն։ նույնիսկ մեզ ռոճիկ են առաջարկում (Սահակ): Ինչ մարդիկ ծանոթացնում ենք՝ քաշում են իրենց, մեդնից հեռացնում:

Կամավորները՝ Գարոյի խմբի, իր ժամանակին տաք շոր չստացան, հիվանդացան ու մոտ 50 հոգի եկան, Իգդիրից անցան գնացին իրենց գյուղերը։ էս մասին բյուրոն3 տեղեկություն չունի, որովհետև տեղեկությունը տվել են Կարճիկյանին։ Նույնպես և հաշիվների մասին:

Ասում են՝ ուր որ դնում ենք, ստիպված ենք իսկույն նստել, քուրդի ու հայի դատբ տեսնել։ Քրդերի ցուցմունքով են շարժվել։

(Դութախի ու) Երևանի զորաբաժնի գլխավոր գեներալ Աբացևը, մտնելով Դիադինի և Զարաքիլիսայի շրջանը4, ղեկավարվելով բացառապես քրդերի ցուցմունքով և նույն քրդերը միացել են և ջարդել են ռուսներին։ Աբացևբ շատ քրդերի записка**֊ներ էր տվել, որ առաջնորդելու են իրենց։ Կռվից հետո կազակները, գրպանները ման գալիս, սպանված ու վիրավոր քրդերի գրպաններից հանում են նույն записка—ները

  • Բռնագրավում։
    • Գրություն։