վիրավոր քրդերի գրպաններից հանում են նույն запискаները։
Աբացիևը հայատյաց է։
18 նոյեմբերի առավոտյան ժամը 10-ին կորպուսի կոմանդիր 0գանովսկու և շտաբի նաչալնիկ Լյախովի մոտ։ Իգդիր։ <.....>
Օգանովսկին դրա համար կոչ է մշակել և կաթողիկոսի հետ էլ խոսել, որ տպվի ու տարածվի։ էդ է եղել պատճառը և փոխարքայի հրամանագրության՝ թալանի համար։
Գյուղերում (նոր տիրած) ինտելիգենտ տարրերից տանուտեր նշանակելու միտքը շատ հավանեց Օգանովսկին։ Խնդրեց էդ մարդկանց մասին իրեն գրել, որ առաջարկի նահանգապետին:
900 հրացան են դրել Իգդիրի խմբի տրամադրության տակ. 400 մոսինի, 500 բերդան։ Մոսինները խումբն է տարել, բերդանները, որ տրված են եղել ձրի բաժանելու ինքնապաշտպանության համար՝ թե՛ մեր կողմը, թե՛ նոր տիրած տեղերը, մերոնք Սուրմալվի կողմը ծախել են հատը 10 ռուբլի։ Նկատողություն արին Սահակին, և ցուցակն ուզեցին, թե ում է տրված, որ նահանգապետին առաջարկվի։
— Նոր պահեստի խումբ կազմելու միտքը ևս րնդունեց Օգանովսկին հաճությամբ, հազար հոգուց, տեղը հարմար գտավ էջմիածին, որ էնտեղ մնան ու պատրաստվեն, որովհետև Իգդիր տեղ չկա։ Եթե էջմիածինը ուտելիք չտա, դարձյալ իրենք կտան։
Օգանովսկին ասում է, որ ինքը հայ ծագում ունի։ Լավ է դեպի հայերը։ Լյախովը Թեհրանի հայտնի Լյախովն է։ Խիստ հայատյաց և չի ծածկում։ Տեղական վարչությունը վատ է վերաբերվում տեղական հայ կազմակերպությանն ու շտաբին։ Մի քանի անգամ դեպք է եղել, որ ուզել են հեռացնեն։
Մեսրոպ եպիսկոպոսը շատ տակտով տարավ խոսակցությունը։