Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/356

Այս էջը հաստատված է

Հայ շտաբի համար Սահակն ասել է, որ սա շտաբ չի, այլ հարաբերություններ պահելու պունկտ։ Շատ լավ վերաբերմունք ունի դեպի հայերը Օգանովսկու ադյուտանտ Ազոլը, որ Լյախովին իսկի չի սիրում։

(Միայն իր պաշտոնավարության շրջանում, Գալիցինից հետո):

Խորեն եպիսկոպոսի պատմածից, թե Երևանի թեմում ինչպես հայ ժողովրդի միջից առանց հորդորի ու ստիպմունքի ռուսադավանություն են ուզում ընդունել. օրինակ Գեջրլու գյուղից 75 տուն (125 տանից), Ալափարս՝ 40 տուն 300 տանից, Եղվարդ 30 տուն 150-ից, Դղըր 30 բոլորը։ Պատճառները կամ հողաբաժանություն (գլխավորապես), կամ իրենց մեջ անհամաձայնություն։ Իսկ Դղըր՝ թուրքերի պատճառով: Նույն օրը Տիգրան Գևոն պատմեց։

Հայկական հարցի մասին ինչ որ գրում է «Кавказское слово» կրճատում է կարևոր կետերը և հանում: Խմբագիրը հեռագրում է «Все нам интересно. кроме дружинников»*, և խմբերի մասին չի ուղում տպագրել5։ Իսկ Շիրվանի հետ Դոլուխանովն ապսպրում է, թե խմբերի մասին մի գրեք, որովհետև վնաս կբերի հայկական հարցին, գրգռում է ռուսներին։

Օրգովի աղմուկն առաջացել է նրանից, որ Դրոյի խումբը գիշերը հասել է (Գարոն, Խեչոն) Օրգով, որ հայտնի Շամշադինով քրդերի գյուղն է և բոլորը քրդեր, չեն կամեցել տեղ տան գիշերելու. սաստիկ ցուրտ ու անձրևոտ գիշեր։ Խումբը ուրյադնիկի (տեղական) խոսքով՝ հենց որ առաջին Շամշադինովից դուռը բաց անել է տալիս ստիպմունքով, մյուսներն իրենց դռներն բաց են անում, իրենց իրենց ներս ընդունում, պատվում ու առավոտը ամեն բանի համար փող առնելով՝ խաղաղ ճանապարհ դնում։

  • Ամեն ինչ մեղ հետաքրքրում է, բացի դրուժիննիկներից։