Արհագով—Օրգով։ Օրգովից Չինգիլի (Կարկառ) լեռնանցքը։ Ճամփի երկու կողմը սատկած ձիանց ու եզների լեշեր ու արաբների կտորներ։ Լեռնանցքի [գագաթ] բարձր կետը, 680? վերջին ռուսական պահականոցը։ Աջ կողմը 1877 թվին ընկած առաջին օֆիցերի գերեզմանի խաչը սարի գլխին։ Այժմ էլ նույն տեղն առաջին կռիվը. զորքը դարձել է դեպի նրա խաչը երեսին խաչ հանել—էնպես սկսել կռիվը։ Սահմանաքարը։ Մասիսի մյուս կողմից։ Ղարբուլաղի ճախճախուտը, եղեգնուտը, քրդական գյուղը մեջը, որ եղեգնով է լցրել ճահիճները, որ գյուղը մտնեն։ Հեռվում Բայազետի տեսարանը—հիշողություններ։ Ներքև Մաքու, վերև՝ Ղարաքիլիսա և այլն։ Արտաշեսը։
Ղարա-թուրքական մաքսատունը պատերին թուրքերեն գրած, ռուսները շինել են Кappe*, Доктор Докторский. հիվանդները։ Փչացրել են թուրքերը հին ջրանցքն ու կոտրած դրամարկղը։ Քարքարուտ-Չինգիլ-կաքավների երամները։ Քրդական խղճուկ գյուղերը, որ թողել են փախել. փետեղենն էրել է զորքը։ Ահմադ աղի ապարանքի մնացորդը և գյուղի ավերակը։ ճամփա չկա նույնիսկ բաց դաշտում։ Արծափ հին եկեղեցին է միայն երևում և գյուղի ծուխը։ Տները֊ժողովուրդը գյուղը՝ զորքով լիքը: Առաջին խոսակցությունը եպիսկոպոսների և մեզ հետ։ [Գանգատը] Սկզբում ուրախություն, որ ազատվում են։ Պատերազմի սկզբին 1500 թուրք զորք կար: Երբ զորքն առաջ է գնացել ու կռվի բռնվել, տեսանք կեսօրին փախած եկան ներքև քարի առջև կանգնեցին տղամարդիկս փախանք, թաքնվեցինք, կանանց ու երեխաներին թողինք, թե նրանց ձեռք չեն տալ։ Եվ շտապ փախել էին։ Միայն համիդիեն էր վռազ մի քանի տուն կողոպտել, մի 80 տավար ու եղած֊չեղածը տարել։ Եկեղեցին էլ են կողոպտել, ամեն բան տարել։ Գրեթե բոլորը զենք ունեն –ռուսները թուղթ են տվել։ Սակայն գանգատվում են և ռուս զորքից, որ գրեթե գյուղը լիքն են, թե փետեղենը վառում են, ամեն
- Կարրե։