Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/359

Այս էջը հաստատված է

բան վերցրել են, թե փող չեն տալիս և այլն։ Բայց բացվեց, որ փրենք էլ ամեն բան մեծացնում են և հաճախ սուտ են խոսում ։ Մեր և կազակները ձիանց պատմությունը. ասում են կազակները դուրս են անում ձեր ձիանցը, խոտն են խլում առաջից և այլն։ Խորունժին էլ գնաց։ Նույնն էին պնդում։ Մինչև որ պարզվեց, որ մեզ ուղեկցող (վաշտ) կազակների ձիանքն են, ոչ մի էդպես բան չի եղել, իրենք են ուզում նրանց դուրս անեն և խոտ էլ չեն տալիս, քուրդ են անվանել և այլն։ Սենյակները փոքր, խեղդված ու աղքատ։ Փետեղենը Իգդիրից են բերում (բարդի): Հող շատ ունեն։ Դպրոց չունեն. ուզում են։ Տունը 30—90 օրավար հող ունի։

Ամեն տան զինվորներն են ապրում, ընտանիքի հետ միասին։ Գանգատվում են, որ կանանց ձեռք են տալիս։ Նավթ էլ չկա, մութն է լինում։ Հայ գյուղեր չկան, հայ քիչ է պատահում։ Կանայք համարձակ են երևում:

Հայ օֆիցերը պատմում էր, թե ճշմարիտ է թյուրիմացություններ շատ են լինում։ Բայց [19 նոյեմբերի ժամը 12 ½ հասանք Ղարա. Доктор Докторский։ Ղարան Թուրքաց մաքսատունն է: Փչացրած ջրանցքն ու գանձարանը։ Ղարային արդեն ասում են Карре]։ Արանց մեջ սովորություն կա, որ զոռով անել տան իրենց, գանգատվում են ամեն անգամ, լաց են լինում։ Եվ այլն։

Արծափից 90 զինվոր են տարել թուրքերը, բոլորը փախել են, մնացել են 8 հոգի։

Գրեթե ամբողջ վառելիքը (աթար) և տավարի կերը (խոտը գլխավորապես) սպառվել է։ Եթե ճամփից դուրս գտնվող քուրդ գյուղերը օգնության չհասնեն, ժողովուրդն էլ ցրտից շատ կնեղվի, տավարն էլ կկոտորվի։

Շրջակա քրդերի գյուղերի շուրջը վարած հողեր չկան։ Վար ու ցանքը թողած է հայ գյուղացիներին: