Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/362

Այս էջը հաստատված է

կառավարական մարդկանց դեպի հայերը՝ ավտոնոմիայով։ Ավտոնոմիան սաստիկ գրգռում է կառավարական պաշտոնյաներին և հաճախ [կատակով] հեգնությամբ հարցնում են՝ Հը՞, շուտով ձեր թագավորը կլինի, հա՜… Զինվորական գլխավորը վկայում է, որ Հայերը, զինվորները կռվում են առյուծի նման [Հրաշալի] շատ քաջ են (ռուսահայերը), իսկ քրդերը ոչխարի հոտ են։ Տաճկահայերն էլ իրենց քաջությունը ցույց են տվել գլխավորապես քրդերին զինաթափ անելիս, ինչպես և Արծափ։ Պաշտոնյաներից ոմանք ռուսական սոյուզնիկների կազմակերպության մեջ են։ Նույն մարդիկը միաժամանակ, ինչպես Петрания (Дружик գլխից) միացել է հայ փոդրադչիկի հետ, կողոպտում է արքունի գանձարանը՝ казна։

Մեյրամանա գյուղից տանուտեր Թաթոս Սաֆոյանի տանից մի քանի հարյուր ռուբլու բան են տարել՝ տվել 18 ռ., կազակները։

Բայազետի Հովհաննես Քրմոյանից 300 ո. գարի են տարել՝ 60 ռ․ տվել, վերջինին էլ՝ ծեծել։ 12000 փութ խոտ են տարել, մինչև այժմ ոչինչ չեն տվել։

Կարծիք է տարածված մեջները և դարձել է համոզմունք, թե թուրքերը հենց որ հաջողություն ունեցան մեր դեմ՝ աոաջին զենք առնողները հայերն են լինելու։ Աղբյուրներից է և, որ հայերը պաշտպանել են քրդերին ու թուրքերին, որոնք կոտորածի ժամանակ իրենց են պաշտպանել։


Ավտոնոմիայի համար Մեսրոպ եպիսկոպոսը հարմար համարեց պարզենք, որ էդ ոչ թե մեր պահանջն է, այլ վերի իշխանության քաղաքականությունը։


Ուսանողներին և ինտելիգենտ մարդկանց տեղավորել տիրած տեղերում, որ հարաբերություն պահեն և…

Որոշ տեղեր փոքրիկ գյուղեր ու գաղութներ հիմնել։