Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/369

Այս էջը հաստատված է

Սալիմ փաշա անձնատուր եղավ, խոստացավ բերի և իր ալայները, ու չեկավ։

Անձնատուր եղան Սայիդ բեկ, Այիբ փաշա Թորունի և Ռասուլ բեկ, և Ամար բեկ և Աբդլ Բարի Բաղիմ, Նազիր բեկ օղլի։ Եվ ոչ ոք չբերին հետները, և նրանց ալայները կռվում են մերոնց դեմ։

Երկու տեսակ կամավորներ կան՝ մոսինիով մեր խմբերը, և բերդանով տեղացիներից ինքնապաշտպանության համար։ Վերջիններս են անում թալանը, և իշխանությունը չի ջոկում սրանց։

Բայազետի շրջանում հայերից զենք չեն առնում, իսկ Ղարաքիլիսայում հավաքում են։

Դիադինից Թաղլիչայ ներքին Աուֆլե ճանապարհին պատահեցինք գերիների խմբի՝ արաբների ցնցոտիներով։

Սրանք Ս. Հովհաննես համիդիեն նահանջելիս կողոպտել են վանքը, գրքերը կրակել։ Ձիանքը մեջը կապել, մյուս օրը փախել։

Բայազետցի Ասպատուր բիձու պատմությունը։ Վերանա էս տեսակ կառավարությունը մի օր առաջ։

Օֆիցերը պատմում է—Չինզիլի լեռնանցքի 10 վերստը մենք անցել ենք 11 ժամ, հացթուխները сотая (хлебопекарния)* [7 օրում, արտիլերիստները 2 օրում]։

Իգդիրից 8-ին դուրս է եկել 14 վերստ մինչև Օրգով նույն օրն, իսկ Օրգովից մինչև Կարե 10 վերստ 7—10 օր։ II парк артиллерии** նրանց հետ—3 օր (суток) մինչև Каре էն էլ նրանով, որ снаряд*** դրել են ուղտերի վրա,

  • Հարյուրերորդ հացի փուռը։
    • Երկրորդ հրետանային պարկը։
      • Արկ։