Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/370

Այս էջը հաստատված է

ակներն էլ, իսկ зарядные ящики 12 суток санитарных 140 двуколок и 140 лошадей*.

Ճանապարհների քարերը մաքրել և փոսերը լցնել։

Նույն օֆիցերը գերիների մասին։ Նախ որ սուտ են գրում թվերը, թե մենք էսքան քիչ զոհեր տալով՝ էսքան շատ մարգ սպանեցինք ու էսքան հարյուր էլ գերի վերցրինք։ Մինչդեռ երկու կողմից էլ մի 15 հոգի են սպանված։ Կամ հավաքում են խեղճ ու անճար գյուղացիների, բոբիկ, տկլոր, առաջ անում ձյունի մեջ, քշում, ոտները ցրտահար անում։ Դիադինը լիքն են դրանցով, ոտներից ուղղակի միսը թափվում է (մենք տեսանք Դիադին)։

Ալաշկերտի հովտում եղել է ընդամենը 2000 կանոնավոր զորք։ Եվ երբ մեր 10 000 եկել են, սրանք փախել են ամբողջ Ալաշկերտից՝ հովտի երկարությամբ կողոպտելով։ Եվ սրա մասին գրում են, թե մեծաքանակ բանակը մեր հարձակմանը չդիմացավ։

Նույն օֆիցերը՝ Բորիս Անատոլևիչ, շատ վատ Էր խոսում բերդանավոր կամավորների մասին։ Տեղացիների, որ նրանք Էլ քրդերին են թալանում ռուսական զենքով։

նույն օրը օֆիցերը պատմում Է—մի հայախոս վրացի օֆիցեր իր զորամասով աոաջին անգամ մտնում Է Սուրբ Հովհաննես գյուղը։ Ընդունում են մեծ ոգևորությամբ, ձիանց ոտնատեղերն են համբուրում։ Գիշերը մեծ պատիվ են տալիս։ Մի քանի վերստ անցնելուց հետո հրաման Է ստանում ետ նահանջելու։ Ետ Է գալիս նույն Ս. Հովհաննես։ Տանտերը անհայտացել Է, ոչ ոք չի ընդունում և այլն և այլն․ հայհոյում Է, և այլն—վերջը նրանք հայտնում են, թե երբ գնացիք՝ մենք մտածում Էինք, թե արդեն տիրել եք, բայց

  • Փամփուշտների արկղերը 12 օր սանիտարական 140 երկանիվ սայլակ և 140 ձի։