Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/377

Այս էջը հաստատված է

վճարով։ Հանկարծ մի քանի օրից հետո մի թուրք է հայտնվում, ներկայանում է ինձ և հարցնում է, թե արդյոք ինչն է ինձ պակասում։ Ասում եմ՝ դու ո՞վ ես։ Թե՝ էս տան տերն եմ։ Դուրս եկավ, որ ճշմարիտ՝ տունը թուրքինն է, գարին, ամեն բանն էլ հետը։ Թուրքը փախել է, հայը տիրացել է նույն օրն ու մեզ առաջարկել իբրև իր տունը և այլն։ Եվ էս միակ դեպքը չի։ Մենք ասում է, քրդերին ու թուրքերին գնդակահար անել ենք տալիս թալանի համար, իսկ հայերին մինչև օրս ոչ մեկին չենք պատժել, ձեռքս չի գնում, որ գնդակահար անել տամ, և մենք հրաման ունենք, որ հայերին առանձնապես հովանավորենք ու զենք տանք։ Քրդերին ու թուրքերին զինաթափ ենք անում, իսկ հայերին զենք ենք տալիս, և հայի զինաթափության մի դեպք չի եղած։ Խոսեց նույնպես կամավորներից, որ նրանք էլ են կողոպուտով զբաղված։ Շամշադինովների (որոնցից գանգատվում եք) բոլոր ունեցած֊ չունեցածն ու բոլոր ձիանքն են կողոպտել։ Մինչև անգամ ես եմ էստեղ Արմեն Գարոյի միջոցով մի ձի առել վերադարձրել իրենց։ Մեղ չթողեց գնանք խմբի մոտ, թե իրավունք չունի։ Դրա համար, ասում է, պետք է նախ և առաջ խնդրեք, որ լինի нерсмирис—զինադադար։ Զիրոյի փախցրած աղջկա մասին ասում է, որ նա կամքով է գնացել և տանող քուրդն էլ ինքը շատ խաղաղ առաջարկեց, թե էս աղջիկը էս էլ իրենց տունը, թե կուզի թող գնա: Հակոբ աղեն էլ ընդհակառակն էր պնդում։ Հրացանների համար ասին—թուղթն ավելորդ է, ոչ ոք թուղթ չունի՝ ով հրացան ունի։

Հակոբ աղեն ասում է-մինչև Մոսունի կոիվը թալան չեղավ մեր կողմերը: Մոսունի կռվից սկսվեց քրդի նահանջն ու թալանը։

600 ձիավոր հասնանցիք 6 օր մնացին մեր գյուղում, գյուղն ու եկեղեցին էլ կողոպտեցին ու գնացին։ էդ չափ էլ Յոնջալու և այլն։

Աբացև և Լեբեդինակին ասում են. թալանը թե մեզ, թե հայերին վնասում է մեծապես և վտանգ է ստեղծում։ Քրդերը ուզում են մեզ անձնատուր լինեն և պատրաստ են