նրա դիշերատեսիլ զինվորներին կանչելով օբսկուրանտներ*, արեղայամիտ մարդիկ, չքեր…
Եվ սկսեց պատերազմը:
Մեծախորհո՜ւրդ և անհաշտ պատերազմ:
Էլ ին՞չ ասես, որ տեղից չշարժվեց այդ կովում. կրոն, եկեղեցի, ազգություն, պատմություն, ընտանեկան կյանք...
Մի կողմից մեր [հին] նախնիքների անուններն ու ուրվականները դուրս բերին,նրանց աստվածը կանչեցին իրանց օգնության, որպես թե կորչում էին նրանց հարազատ որդիքը,մյուս կողմից լուսավորության քարոզչի խիստ և անողոք ձայնը որոտացնում էր ճշմարտությանխոսքը՝ մերակցնելով ու խարանելով բարոյական ախտերը և կանչելով դեպի լույս,դեպի հառա- դիմության ճանապարհը:
Այդ ժամանակ և վերջնականապես վճռվեց լեզվի մեծ խնդիրը:Լեզուն մարդու իմացականության անոթն է, մարդկանց մտքերի միջնորդն է,նա մատչելի լինի հասարակության և ընդունակ սնուցանելու ամեն մեկին. մենք ընտրում և ընդունում ենք աշխարհաբարը,-հայտարարեցին նորերը: Այս առողջ ձայնից ալեկոծվեցան գրաբարի ջատագով հնասեր ծերերը, նզովեցին գռեհիկ աշխարհաբարն ու նրանով գրողներին և գոչում էին.
|
Գրաբարականների՝ [Այս] հին սերնդի բանակի բերան հանդիսացավ յուր ժամանակին հայտնի Առաքել վարժապետ Արարատյանը և դուրս եկավ [ընդդեմ] Նազարյանի և [ընկ<երության>] դեմ մի գրվածքով՝«Դիմագրաւ ընդդէմ սատան յուրացելոց ամենապատուական լեզուիս հայոց»8:
- Հավատամոլներ: