Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/380

Այս էջը հաստատված է

Գեդեոնը (Ահար<ոնյան>) խոստացել է Աբացևին, թե երեք օրից հեյդարանցի Հուսեին փաշային Համիդ բեկի հետ, Իբրահիմ աղային և Հյուսեին բեկ Զիլանցուն (Շամշադինով) Աբդուլ Մեջիդ Սիփկանացուն կբերեմ կհանձնեմ, մինչդեռ էս մարդիկ Աեյթիանբեկ գյուղում խորհուրդ են անում ու կռիվ սկսում Դութախ։

Պատերազմի սկիզբն էր, դեռ հայերը թալան չէին արել, Գեդեոն Ահարոնյանը Աբացևի առջև բոլոր թալանը վերադրեց հայերին։ (Յոնջալվի Տեր Հովհաննես)։ <....>

Ամենաազդեցիկ քուրդերը Աբդուլ Մաջիդ բեկ և Քյոռ Հյուսեին Փաշան—մեկի շրջանը Դութախ և այլն, մյուսինը՝ Աբաղա֊Համիդիեի գեներալներ ու ցեղապետներ: Մեջները, որոնց կարելի է հավատալ, Ալաշրաֆ բեկ Ալիանցի և Մամեդ բեկ. Դիադինի շրջան հեյդարանցի։

Գեդեոն Ահարոնյանը Աֆրիկյանների մոտ եղած ժամանակ Ալաշրաֆ բեկը գործ է ունեցել նրանց հետ, և Գեդեոնն է քրդերից հավաքելիս եղել և Աֆրիկյաններին ու Չանբր Գեդեոնին էլ—նրա մի մասն է կապել: Քրդերի երևան գալուց Գեդեոնն է միշտ սրանց շտաբը գնալիս խլել և էնտեղից էլ կապ է հաստատել իբրև քրդերին հասկացող և նրանց <հետ> կապ ունեցող, և էդաեղից էլ ընկել է կռվի ժամանակ գործի մեջ, նրանց ռուսաց ձեռքի տակ բերելեու: Ըստ երևույթին, քուրդ բեկերից և ազդեցիկներից ոմանք, որ իբրև թե անձնատուր են, մնում <են> լրտեսելու ռուսական ուժը, իսկ իրենց ալայներն ու ցեղերը չեն բերել հպատակության և նրանք կռվում են ռուս զորքի դեմ։

Նոր տաճկաց սահմանը մտած ժամանակ ռուս օֆիցերները զարմանալի լավ տրամադրված են եղել դեպի հայերը։ Խաչատուրի (Երևանցի) պատմելով Մոսուն խնդրում էին հայերին իրենց հետ միասին գնալ—առաջնորդել դեպի թուրք ու քուրդ գյուղերը, որոնք գնացել են, կոիվը թողած <....>