Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/384

Այս էջը հաստատված է

իրավունք ունի առած Ղարաքիլիսեի գեներալից (Աբացեվից), որ մեզ՝ հայերին կոտորեն ու գյուղերը քանդեն։ 29 նոյեմբերի Խաստուր (Խազմիր) եղանք հայ ու կաթոլիկ եկեղեցիներում: Արի աստված հարցն մերոց և այլն։Էս գյուղը (150 տուն — կեսը կաթոլիկ) պաշտպանել Է Մեծը Սադըխ աղա Հասան աղա սիփկանացի քուրդ աշիրաթից իր ախպերներով:լ t:Գանգատվում Էին, թե իրենց ռուս զորքը շատ Է զրկել, ուտեցնելով իրենց ամեն պաշար, մանավանդ խոտ: Գյուղացիք ասում են — ամբողջ 15 օր ամբողջ գյուղը դրանց տանն Էր, դրանք Էլ հրացան առած մեզ կպաշտպանեին: Սրանց երկու եղբայրը իր ժամանակին սպանված են թուրք աղաներից սահմանադրությունը պաշտպանելու համար, իբրև հեղափոխականներ։ Էս գյուղը որոշել Է ու ձրի Է տալիս ձիանց կերր զորքին, մինչև այժմ 3000 զորքի պետք Է հոգացել։Էս ամբողջ գյուղը գրագետ Է առանց բացառության։29 նոյեմբերի երեկոյան հասանք Զեյդեքան. լուր առանք, որ քրդերր բռնել են Դահարը։ Ժողովուրդը փախած Էր Զեյդեքանի, ետ են եկել մի մասը։ Սրանք մեր ռուսա-հայերից ավելի ինտելիգենտ են. ճանաչում են գրեթե ամեն տեղ. շատ տեղեր դեպք եղավ գյուղերում, որ ինձ մոտ Էին գալիս պատանիներ, երիտասարդներ, խոսում Էին իմ բանաստեղծություններից, մի քանի տեղ խնդրեցին հիշատակ ուղարկեմ։ Պատահեց, որ աղջիկները ցույց Էին տալիս դըռների ետևից, և գրքերը կային իրենց մոտ — տանը։ Կանայք ուրախությունից լաց Էին լինում մեր անցնելու ժամանակ, — «Ախ, ձեր ոտին մեռնեմ»։ 90 տուն: