Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/386

Այս էջը հաստատված է

Խոտը ավելի ձիու ոտի տակ տալով ու տակներն ածելով՝ ավելի են փչացրել, քան թե ուտեցրել։ Կամ մի կատյոլ եփելու համար ահագին քանակությամբ աթար են վառել:

Ավետիս Կարապետյան, 36 տարեկան, Ղարս է լսել.

Սինամ թագավորի հեքիաթը։ <....>17:

1 դեկտեմբերի։ Տեղեկություն առանք, որ երեկ Դահարում նորից քրդերը կրակ են բացել էս կողմից գնացած կոզակների ջոկատի վրա, իսկ էն կողմից ջոկատ չի եկել։ Ներքնից, կոմանդիրից էլ (Խաստուր) թուղթ եկավ, որ Խաչըլլուի կողմերն էլ սարերում շատ քուրդ է հավաքվել և չի կարող դեպի Բաշքյոյ էլ մեզ կանվոյ տալ, թեկուզ մինչև անգամ հարյուրյակ — անապահով է։ Խորհուրդ է տալիս ետ դառնալ։

Դեկտեմբերի 1. Ղարաքիլիսա

Հովհաննես Փոթիկյանն ասում է—20 օր առաջ կոզակները ներս մտան, խուզարկեցին, տարան 3 ատրճանակ, 3 հրացան, սնդուկներից ոսկի, արծաթ զարդերը. կոմանդիրը ներս մտավ, ատրճանակով սպառնաց, բայց չկրցավ ետ առնի։

Արմեն Գարոն ասում Է—ռուս զինվորները սրտով չեն կռվում և խուսափում են. ի միջիայլոց միշտ փոսերում մեծ քանակությամբ ետ են մնում պպզած, իբրև թե. դուրս են գնում, և մնում Էդ գրության մեջ։

Գարոյի ուզածը։
Հիսուն հոգի զինվոր.
Քսան հոգի ինտելիգենտ ուժեր.