Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/392

Այս էջը հաստատված է

օղլին է, Աբացևի մոտ երկու քուրդ եզիդ, որոնք հայերին մոտ չեն թողնում և շատ վատ զեկուցումներ են տալիս նրանց մասին։

Ղարս, 10 դեկտեմբերի

Կոստանդին Գյուլնազայան. դեպք, որ 18 հոգի տրանշեյներում խոսքը մին են արել՝ իրար վիրավորել։ 13-ը հայ են եղել։ Մինը—հրեա, եկել է ապտեկա—դեղ է ուզել և բանը բաց արեր:

Ընդհանուր урон[1] Հաշվում են 20%, մինչդեռ յապոնականը եղել է 3%։

Մի խումբ գթության քույրեր—շատ բաց կերպով տրվում են ամենքին։

Թիֆլիսի շտաբի օֆիցեր Ջանփոլադով. մեր խմբերը չառաջնորդվելով հմուտ ռազմագետներով և օֆիցերներով, սխալներ են անում, արածները կորչում են և չեն ունենում թե բարոյական և թե ուժի տեսակետից էն նշանակությունը, որ պետք է ունենան։ Պետք է միացնել, կազմել մի մեծ մարմին — կանոնավոր — հայ սպաներով և ազատ կարող է լինել էն բոլոր ասեկոսներից, որ այժմ կա, և նոր սխալներից։ Ուրիշ վերաբերմունք կա դեպի ռուս սպան, ուրիշ՝ խմբապետ։

Օֆիցերները ծիծաղում են թե՛ Համազասպի և թե՛ Քեռու վրա։ Հասկացողություն չունեն թնդանոթի, պուլեմյոտի մասին, թե երբ լռեց կամ էս ինչ, էն ինչ շարժումն արավ— ինչ կնշանակի և ինչ պետք է անել։

Միմուլյանտների մասին էլ չեն խոսում—անցել է։

Խնուսից և Էրզրումից տեղեկություններ են գալիս, թե հայերին շատ են նեղացնում, քանդում, կոտորում։

  1. Կորուստ, վնաս