Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/40

Այս էջը հաստատված է

միայն օգնէին ապագրութեան գրեանց նորա, այլև ճարակ հրոյ տուեալ զամենայն մատեանս նորա, խափանէին զնա մի′ ես խօսիլ կամ գրել ինչ զաղզգէ, զկրօնէ և զլեզուէ մերմէ» (էջ 22)։

[Այդ հնության փաստաբանը բերել է նաև այսպիսի նախադասություններ գրաբարի օգտին, թե՝ «Դեռ ի բերանոյ հասարակաց ոչ ոք լուաւ և լսէ տրտունջ և գանգատ զմերոյ անստգիւտ պատուական լեզուէ բաց ի գոհութենէ և ՛ի գովութենէ» (10). կամ թե՝ «Հասարակոկթիւն մեր ըստ մեծի մասին անգրագէտ լինելով, միևնոյն է վասն նորա բան գրաբառ և աշխարհաբառ, ականջք նորա անսովոր ընթերցանութեան, նոյն է ասել…» ], և խրատելով սպառնում է.

«Մի սերմանել իզուր երկպառակոկթիւն և փոխանակ օրհնութեան, հնձել անէծս յամենեցունց մինչև ցվախճան աշխարհի» (էջ 11)։

Այս անզորացած և մահամերձ ծերության վերջին սպառնալիqն խոսքն և ուժն էր, և սպառնալու ժամանակ արդեն նրա ոտները դադաղումն էին։

Արդեն ասված էր, թե՝ «Հայոց լեզու ասելով՝ հասկանում ենք մեր հայ ժողովրդի կենդանի բարբառը, նորա բերանի խոսքը, այն լեղուն և ձևերը, որով մեր ժամանակի հայերը լավ ու վատ հասկացնում են միմյանց յուրյանց միտքը, դատողությունը և զգա ցողությունքը ։ Հայոց լեզու ասելով իմանումենք միայն աշխարհաբար լեզուն, որ կյանք ունի մեր ժամանակումբ, և ոչ թե ուսումնական, գրոց ասած լեզուն, որ այժմ մեռած է և կարող է միայն պիտանի լինել գիտնական հաչին, լեզվի նորաշինության համար, աշխարհաբար լեզվի թերությունքը լցուցանելու մայրենի աղբյուրներից» («Հյուսիսափայլ», 1858, № 1, Էջ 6, Ս. Նազարյանց, Հայկական լեզվի խորհուրդր)։

Սրանք այս մեծ վիճաբանության վերջին բանաձևերն Էին։