Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/403

Այս էջը հաստատված է

Դութախում 20 տուն հայից մի քանի տուն էր մնացել։ Նաչալնիկ գարնիզոնի էր պոդպոլկովնիկ Բաբանով, լեզգի և բատարեյնի կոմանդիր պրինց Մամեդ—երկուսն էլ մահմեդական: Հայերը չէին կարող փողոց դուրս գալ. հայհոյում էին, ասում էին՝ ձեր քոքը պետք է կտրել։

Հետո երբ էնտեղ նշանակեցին ռուս գեներալ Ամասիիսկուն <՞> , հայերը շունչ քաշեցին։

Մի հայի—Արփիար Նալբանդլան—Ղարաքիլիսա կախեցին իբրև լրտեսի։ 60 տարեկան մի վաճառական մարդ, որ փախել էր ռուսների մոտ։ Թարգմանը դատին եղել էր թուրք։

Աղջավազը, որ տիրեցին, էն հրամանի հիման վրա, թե քշեն հայերին Վան, սկսեցին ժողովրդին առանց մի օր — եր֊կու օր ժամանակ տալու հայհարայ քշել դուրս, և էն փախած տղամարդիկ էլ որ վերադարձան, խնդրում էին իրենց ներս թողնել՝ իրենց ընտանիքը վերցնելու կամ իրենց ցորենը՝ չարին, քշեցին։ Կոմենդանտը նշանակված էր Скворцов, իսկ գլխավորը Гафалович֊կոմանդիր էաբինովսկու դնդի։

11Կողակները գնացել էին Վան. ջաղացը բանելու ժամանակ կամավորների գլխին քանդել, գերանները տարել վառելռւ։

Փախստական հայերը ոչ մի տեղ պատսպարան չունեն, որտեղ գնում են, էնտեղից քշում են։

12Մի կամավոր արձակուրդով գնում էր իր գյուղը — Չըլկանի։

Ներկայացավ Աբացևին, թույլ տա գնա Գյոլ գյուղը իր եղբորը, նրա որդոցը և մի եզն ունեն, վերցնի։ էնպես գնա Չլկանի։ Թույլ չտվեց։

Փանչի կոմենդանտը՝ պրապորչիկը զինաթափ է անում հայերին։ Երբ հայերը ներկայացնում են Արամի-նահանգապետի