16Մի տեղ–
շտիկը փորներն են կոխել—զլխներին կացնով զարկել։
Հուլիսի 30. էջմիածին, երեկ իրիկուն եկանք—գիշերը։ Ամբողջ ճամփի շուրջը լիքն էին. կամ քնած կամ կրակների առջև նստած։ Լուռ, տեղ-տեղ տնքում են, տեղ֊տեղ լաց են լինում ։
— Ո՞րն է էջմիածնի ճամփեն։
Ջուր չկա։ Շատածցի երեխան ու րնտանիքը։ էջմիածին—լիքը։
Առավոտը―իքը ամեն տեղ։
ժխոր, լաց, խնդիր, հառաչանք, սուգ —
Ծով–
Մեջտեղը ղողանջում են էջմիածնի ղանգերը — լայնածավալ հառաչանքի նման — ես երբեք էսքան տխուր չեմ լսել էջմիածնի զանգերի ձենր—ո՜ւր, մինչև ո՜ւր են հասնում արդյոք էս հառաչանքն ու կոծը։
Մեռածները թափված առավոտները։ Գիշերվա սուգրգերեզմանբ կորուկ․․․ մայրերը՝ ծնկներին մեռած երեԽաները— մարդը ծեծում է կնոջը, թե երեխաները որտե՞ղ կորցրիր։ Երեխաները անտեր լաց են լինում ճքմփեքին գիշերը մթնում―
Պատմում են թե ինչպես կոտորեցին իրեն ծնողներին, քրոջը տարան, հարսին տարան — քեռուն կտրեցին, բեռակնոջ տարան — տանից քանիսն են սպանվել — քանիսն են մեռել, մնացել․․․ երկար֊խառն ու աղքատ, սոված ծարավ շարքը—վերջ չունի—արևի տակ, փոշու ամպի մեջ — լուռ ու հնազանդ իր ճակատագրին, ոմանք գոհ են, որ ապահով են արդեն — երեխաներ էլ կան, որ ուրախանում են էս հսկայական ուխտագնացության թե զբոսանքի համար․․․
Կինը անցնում է կողքներս, նայում կառքի մեջ—Սրանք հաց կունենան — Բայց չեն տալ․․․ Ինտելիգենտ դեմքեր․․․ տանջված, հոգնած, լուռ․․․
Ծերեր․․․